ԱՄՆ-ն աշխարհում առաջին անգամ զորավարժություններ կանցկացնի անօդաչու եւ անանձնակազմ սարքերի մասնակցությամբ
2021 թվականի սկզբին Միացյալ Նահանգները պատրաստվում է զորավարժություններ անցկացնել, որոնք կներառեն անօդաչու եւ անանձնակազմ սարքեր: Սա աշխարհում առաջին նման վարժանքն է, հայտնում է BBC-ն:
Զորավարժությունները կկոչվեն «Նավատորմի ուսումնառազմական առաջադրանք» (Fleet Battle Problem): Դրանք կներառեն անօդաչու եւ անանձնակազմ տրանսպորտային միջոցներ՝ օդում, ջրի վրա եւ ջրի տակ:
Այս ծրագրերի մասին Անօդաչու համակարգերի միջազգային ասոցիացիայի (AUVSI) տարեկան համաժողովում խոսել է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմածովային շտաբի պետ, ծովակալ Ռոբերտ Գոշեն:
Այս սարքերն արդեն գտնվում են ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան նավատորմում: Խոսքը նորագույն վերջրյա եւ ստորջրյա նավերի եւ օդային դրոնների մասին է։
Գոշեի խոսքերով՝ թեեւ անօդաչուների օգտագործմամբ մարտական գործողությունների առանձնահատկությունները դեռ մշակվում են, Ռազմածովային ուժերը առավելագույն ուշադրություն են դարձնում այդպիսի մեքենաներին բոլոր միջավայրերում: «Մենք դեռ չենք մշակել բոլոր մանրամասները: Ես գիտեմ, որ հրամանատարության եւ վերահսկման գործոնը այնտեղ կարեւոր կլինի, երբ նայենք, թե որ հրամանատարության եւ կառավարման սխեման է ավելի լավ գործում»,- Գոշեի խոսքերն է մեջբերում Sea Power Magazine-ը: Ըստ նրա՝ զորավարժությունների ընթացքում զինվորականները կփորձեն պարզել, թե որքանով կարող են ինքնավար լինել այդ սարքերը, ինչպես դրանք ավելի լավ կարելի է վերահսկել ափից կամ ծովից:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...