Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Տեսանյութեր

Երևանյան ժարգոնով, վանաձորցու ակցենտով իտալացին. ինչպես Կամիլլոն սովորեց հայերեն (տեսանյութ)

Կամիլլո Բիանկաֆիորեն ինքնուրույն ճամփորդել է Հայաստանում, ծանոթացել տեղի բնակիչների կենցաղին, նրանց խնդիրներին։

Իտալացի Կամիլլո Բիանկաֆիորեին հայոց լեզուն օգնել է հաղթահարել դեպրեսիան և վերագտնել ինքն իրեն։ Այդ մասին նա պատմել է Տիգրան Մանասյանին՝ HAYASA Youtube-ալիքում։

2011թ․-ին, երբ 21-ամյա Բիանկաֆիորեն թողել էր ուսումը համալսարանում, դուրս էր եկել աշխատանքից և թվում էր, թե կյանքը կորցրել է իմաստը, նրա ուկրաինացի ընկերուհին խորհուրդ տվեց շփվել իր հայ ընկերների հետ։ Այն ժամանակ Կամիլլոն դեռ գաղափար չուներ, թե ովքեր են հայերը և որտեղ է գտնվում Հայաստանը, բայց հետաքրքրվեց և հանդիպեց նրանցից մի քանիսին։

Կամիլլոն պոլիգլոտ է, բացի մայրենի իտալերենից նա խոսում է անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, լեհերեն և ռուսերեն լեզուներով։ Նա կարող էր նոր ընկերների հետ շփվել անգլերենով, ռուսերենով կամ իսպաներենով, բայց նրան շատ հետաքրքրեց հայերենը և դրա բազմաթիվ բարբառները։ Համացանցում նա ինքնուսույցներ և զանազան դասագրքեր գտավ։

Այբուբենն ինձ սկզբում վախեցրեց, բայց ընկերներս օգնեցին սովորել տառերը։ Հետո օգնության եկան համացանցն ու Youtube-ը։ Հետո սկսեցի առցանց շփվել հայերի հետ, որոնք ուրիշ լեզու չգիտեին և զարգացնել բանավոր խոսքս»,-պատմել է նա։

Սկզբում իտալացին գրի էր առնում այն ամենը, ինչ իրեն ասում էին, անգամ հայհոյանքները և միայն որոշ ժամանակ անց էր իմանում, թե ինչ նկատի ունեին իր զրուցակիցները։ Նա վստահ է, որ հայհոյանքները երբեմն օգտակար են, չնայած Հայաստանում ճամփորդելու ժամանակ պարզել է, որ այստեղ կանայք չեն հայհոյում և չեն սիրում, երբ իրենց ներկայությամբ հայհոյանք են կիրառում։

2013թ․-ի հուլիսի 4-ին Կամիլլոն առաջին անգամ եկավ Երևան։ Երկու ամիս ընկերոջ տանն էր բնակվում, հասկանում էր գրեթե ամեն ինչ։ Տեղի բնակիչները նրան սփյուռքահայի տեղ էին դնում, թեև զարմանում էին, որ երևանյան արտահայտություններ է օգտագործում, մինչդեռ առոգանությունը վանաձորցու է։

«Առաջին բանը, որ տեսա Երևանում՝ խորհրդային շրջանի կառույցներն էին, 60-70-ականների։ Ես տպավորված էի, մտքովս անցավ` «Վայ քու, արա», առհասարակ Երևանում շատ բան է այդ «վայ քու, արա» արձագանքն առաջացնում»,-խոստովանել է Կամիլլոն։

Իտալացին հասցրել է այցելել Վանաձոր, Արարատ, Գառնի, Գեղարդ և այլ վայրեր։ Այստեղ նա ինքնուրույն էր ճամփորդում, իմանում զանազան խնդիրների մասին, ծանոթանում տեղի բնակիչների կենցաղին։ Կամիլլոն վստահ է, որ հայերն իրենց բնավորությամբ և զգացմունքայնությամբ մի փոքր նման են Իտալիայի հարավի իտալացիներին, բայց ընդհանուր առմամբ այդ ժողովուրդներից յուրաքանչյուրն առանձնահատուկ է։

armeniasputnik.am