Մեքսիկացի թմրաբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանը պատմել է իր թուլության մասին
Մեքսիկացի թմրաբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանը ասել է, որ ունի 23 երեխա, եւ կանայք իր միակ կախվածությունն են եղել: Այս մասին նա հայտարարել է 2016-ին՝ Մեքսիկայի ամենահայտնի թմրաբարոնների հետ հարցազրույց վարած քրեագետ Մոնիկա Ռամիրես Կանոյի հետ հարցազրույցում, հայտնում է Daily Mail-ը: Հարցազրույցն անցկացվել է այն բանից հետո, երբ մեքսիկական զորքերը կալանավորել են Գուսմանին՝ բանտից նրա երկրորդ փախուստից հետո:
Ռամիրես Կանոն սոցցանցերում հրապարակել է հարցազրույցի 5 վայրկյան տեւողությամբ հատված:
«Ի՞նչ թուլություններ ունեք դուք,- հացնում է նա: «Իմ միակ կախվածությունը կանայք են»,- պատասխանում է թմրաբարոնը:
63-ամյա Գուսմանը՝ «Սինալոա» թմրակարտելի համահիմնադիրը, այժմ ցմահ ազատազրկման պատիժ է կրում Կոլորադոյի բանտում, որը հայտնի է նաեւ որպես «Ալկատրաս՝ Ժայռոտ լեռներում»:
Գուսմանը չորս անգամ ամուսնացած է եղել, 2007-ին նա ամուսնացել է գեղեցկության նախկին թագուհի Էմմա Կորոնելի հետ: 2011-ին ծնվել են նրանց երկվորյակ դուստրերը:
Կարտելի նախկին ղեկավարը վաստակել է 12,6 միլիարդ դոլար: Նրա ղեկավարությմբ «Սինալոա» կարտելը դարձել է Մեքսիկայի թմրավաճառքով զբաղվող ամենահզոր խմբավորումը, որը բազմաթիվ ուղիներով թմրանյութ է տեղափոխել ԱՄՆ՝ միլիարդավոր դոլարների շահույթ ստանալով:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...