Հատուկ բանաձեւով հնարավոր է հաշվարկել կորոնավիրուսից փրկվելու հավանականությունը
Էդինբուրգի համալսարանից գիտնականները բանաձեւ են մշակել, որով հնարավոր է հաշվարկել կորոնավիրուսից փրկվելու հավանականությունը, հաղորդում է Popmech-ը:
Գիտնականները բանաձեւն անվանել են «ռիսկի որոշման գործիք»: Այն պացիենտներին բաժանում է 4խմբի՝ ցածրից մինչեւ բարձր: Առաջին կատեգորիայի մեջ մահվան ռիսկի են ենթարկվում ամեն 100-րդը, վերջին կատեգորիայի մեջ՝ 100 պացիենտներից 62-ը:
Նշում է, որ բանաձեւում ներառված են այնպիսի չափորոշիչներ, ինչպիսին են՝տարիք, սեռ, ավելի վաղ առկա հիվանդությունների քանակ, շնչառության հաճախականություն եւ արյան անալիզների արդյունքներ:
Ընդ որում, բրիտանացի հետազոտողները նշում են, որ մահվան ռիսկի սահմանման մեխանիզմի կարելի է դիմել միայն պացիենտի հոսպիտալացումից հետո:
Գիտնականները կարծում են, որ իրենց բանաձեւն ունակ է փրկելու շատ կյանքեր, քանի որ այդպիսով կորոնավիրուսի դեմ բուժման մեթոդը հնարավոր է ավելի անհատական դարձնել:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...