Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Բողոքի ակցիաներ՝ Կառավարության դիմաց. (տեսանյութ)

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են ընթանում։ Այստեղ են հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։

Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։

Տնտեսվարողները նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկը նշեց, որ իր կարծիքով՝ ՀՀ կառավարությունը չի բանակցում ՌԴ-ի հետ. եթե բանակցեն, էլ պատճառ չկա, որ սահմանները փակ մնան: Նա հիշեցրեց, որ 6 ամսից ավել է՝ այս վիճակն է:

Դիտարկմանը, թե օրերս կայացած ակցիայի ժամանակ իրենք հնարավորություն ունեցան զրուցել ՀՀ ԱԳ նախարարի հետ, սակայն վերջինս նշեց, որ հարցի լուծումը ՀՀ կառավարությունից կախված չէ, քանի որ ՌԴ-ն թույլ չի տալիս իր տարածք մուտք գործել, ակցիայի մասնակիցն արձագանքեց.


«Մենք հանդիպեցինք ԱԳ նախարարի հետ, բայց այն, որ ՌԴ-ն չի ընդունում, և մեր Կառավարությունից կախված չէ, պատասխան չէ. բանակցեք, թող ընդունի: Նախարարը դուրս եկավ հասարակ ժողովրդի մոտ, ասաց՝ այս ինչ խոհանոցային խոսակցություն է. նախարարի հետ չէր հանդիպում կամ այլ պետության նախարարի: Հասարակ ժողովուրդ է՝ հասարակ պահանջով»:

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացին ընդգծեց՝ ՀՀ-ում կորոնովիրուսի թվերը բավականին իջել են, ինչը թույլ է տալիս նաև ՀՀ քաղաքացուն մուտք գործել ՌԴ. «Բազմաթիվ երկրներ կան, որ ելումուտ են անում, մենք ԵԱՏՄ անդամ ենք, ինչը տեղաշարժվելու առավելություն է տալիս, բայց պատկան մարմիններից մեզ հստակ պատասխան չեն տվել, մենք պահանջում ենք, որ բանակցեն և բացեն սահմանները»,- ասաց նա՝ նշելով, թե իրենք ուզում են օրինական ճանապարհով հասնել ՌԴ, որ հետագայում էլ այլ խնդիրներ չառաջանան.

«Խնդրում, հորդորում ենք, որ մեր Կառավարությունը, որ ընտրվել է ՀՀ հպարտ քաղաքացու շնորհիվ, մեր հարցին լուծում տա: Մենք ՀՀ հասարակ քաղաքացիներ ենք: Արտակարգ դրությունն ավարտվում է, կարանտինային պայմաններ են սկսվում. էլ ավելի վատ է լինելու մեզ համար, որովհետև չենք կարողանալու այսպիսի ակցիաներ կատարել, տուգանվելու ենք: Մարդիկ կարծես շատ գումար ունեին ապրուստի, հիմա էլ պետք է տանեն տուգանքներ մուծեն»,-ասաց նա:

Կառավարության դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում նաև մի այլ խումբ ՝ պահանջելով մեկ տարի վարկային արձակուրդ:

«Մենք տարբեր հանդիպումներ ենք ունեցել, բայց որևէ մեկը հարցին կոնկրետ լուծում չի տվել, և սլաքներն ուղղվել են Կառավարություն և ԱԺ»,-ասաց ակցիայի մասնակից Մանուել Մանուկյանը՝ ընդգծելով, թե խնդիրը հուզում է տասնյակ հազարավոր քաղաքացիների:

«Մենք այստեղից չենք գնալու այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանին չենք տեսել, քանի որ սա ՀՀ բնակչության 80 տոկոսից ավելիին հուզող հարց է: Հարցն ապաքաղաքական է և բխում է հասարակ քաղաքացու շահերից, որն արհամարհելը, անտարբերության մատնելը մեր կողմից կդիտվի որպես արհամարհանք ժողովրդին ու ժողովրդին հուզող հարցին: Այս պայքարը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացին չի ստացել իր հասանելիք 1 տարի վարկային արձակուրդը»,-ասաց Մանուկյանը՝ նշելով, թե դա առաջին կետն է, որն այս պահին հրատապ, անխուսափելի է:

«Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ մեծ գումարներ են մտել, որոնք կարող են ծառայել ժողովրդին վարկային արձակուրդ տրամադրելու համար: Սա տասնյակ հազարավոր մարդկանց խնդիր է, որն անխուսափելիորեն պետք էլուծվի: Այստեղ մարդիկ են, որոնք պայքարել են հեղափոխության ընթացքում և այսօր էլ են պայքարելու իրենց շահերի համար»,-ասաց ակցիայի մասնակիցը: