Նավալնուն թունավորել են «Նովիչոկ»-ի նոր տեսակով
Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն թունավորվել է «Նովիչոկ»-ի նոր տեսակով՝ ավելի վտանգավոր, քան նախորդ հայտնի տարբերակները: Այս մասին հայտնում է Die Zeit-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրների:
Ըստ թունավորողների ծրագրի, գրում է թերթը, Նավալնին պետք է մահանար ինքնաթիռում: Քաղաքական գործիչը ողջ է մնացել միայն «երջանիկ պատահարների շղթայի շնորհիվ»՝ օդաչուի գործողությունների, որը անմիջապես որոշել է վայրէջք կատարել, եւ բժիշկների, որոնք նրան անհապաղ ատրոպին են ներարկել, հայտնում է «Մեդուզա»-ն:
Die Zeit-ի տվյալներով՝ միայն Ռուսաստանի հատուկ ծառայությունը կարող էր գործողություն իրականացնել՝ օգտագործելով այդպիսի նորագույն թույնը՝ սովորական հանցագործները պարզապես չէին կարող այն սինթեզել, իսկ ցանկացած այլ օտարերկրյա հատուկ ծառայության նման լուրջ գործողությունը Ռուսաստանի տարածքում «անհնար» է թվում՝ հաշվի առնելով, որ Նավալնուն անընդհատ հետեւում էին: «Մնում է միայն մեկ արժանահավատ եզրակացություն՝ հենց Կրեմլն է անցանկալի քաղաքական գործչին ճանապարհից հեռացնելու հրաման տվել»,- եզրակացնում է Die Zeit-ը:


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Նավալնիին բժշկական օգնություն ցուցաբերած ռուս բժիշկը հանկարծամահ է եղել
Նավալնին դուրս գրվեց Բեռլինի հիվանդանոցից
«Մարդկանց չէի ճանաչում, չէի հասկանում՝ ինչպես խոսել»․ Նավալնին պատմել է թունավորումից հետո ապաքինման ընթացքի մասին
Բորել. Նավալնու թունավորումը ցնցել է Եվրամիությունում բոլորին
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...