Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդունի դատախազության բողոքը
Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդունի դատախազության բողոքը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Վճռաբեկ դատարանը մինչ օրս վարույթ չի ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի բողոքը, ինչը տարօրինակ է եւ խնդրահարույց․ երկու ամիս սպասելու կարիք չկա, դատարանը պետք է անմիջապես վարույթ ընդուներ այն։
Փաստաբանները վիճարկում են Վերաքննիչ քրեական դատարանի ս․թ․ հունիսի 18-ի որոշման այն կետը, որտեղ նշվում է Քոչարյանի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու հավանականության մասին։ Դատարանը գտել է, որ գրավի կիրառումը կարող է զսպել այդ ռիսկը եւ կիրառել է Հայաստանի համար աննախադեպ՝ 2 մլրդ դրամի չափով գրավ։
SKIPSTOPPED
Ինչպես հայտնի է, Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել նաեւ գլխավոր դատախազությունը։ Փաստաբանական թիմը գտնում է, որ Վճռաբեկը չպետք է վարույթ ընդունի դատախազության բողոքը, այն պետք է թողնի առանց քննության, որովհետեւ օրենքը դատախազությանը իրավունք չի վերապահել վճռաբեկ բողոք բերել խափանման միջոցների հետ կապված որոշումների դեմ։
Վերջին շրջանում շատ է շահարկվում նաեւ Վարչական դատարանի՝ երկրում առկա կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրլյան» ԲԿ-ում թողնելու մասին որոշումը։ Դատարանը բավարարել է պաշտպան Արամ Օրբելյանի հայցի ապահովման միջնորդությունը, թույլ տալով, որ համավարակի ավարտը Ռ․ Քոչարյանը շարունակի մնալ հիվանդանուցում։
4STOPPED
Հարկ ենք համարում ընդգծել, որ Քոչարյանին հիվանդանոցում պահելու հայցապահանջի մեջ չի նշվել, որ նրա առողջական վիճակը ծանր է։ Ներկայացված հայցը եւ հայցի ապահովման միջոցը վերաբերվել են այն խնդրին, որ համավարակի պայմաններում Քոչարյանին հիվանդանոցից ՔԿՀ տեղափոխելը կարող է դիտվել որպես անմարդկային վերաբերմունք, հաշվի առնելով նրա՝ ռիսկային խմբում գտնվելու փաստը»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել