Ծայրից ծայր պատասխանատու են և ամենամեծ պատասխանատուն, իհարկե, վարչապետն է. Հայկ Մանասյանը՝ կորոնավիրուսից մահերի մասին (տեսանյութ)
Կորոնավիրուսային համաճարակի դեմ առողջապահական համակարգը լիքը թուլություններով և թերություններով է աշխատել ի սկզբանե: Այս մասին AD TV «Հարցազրույց»-ում ասաց բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը:
«Մենք ունեինք ինֆեկցիոն հիվանդանոց, որը լավագույնս պատրաստ չէր համաճարակներին, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում ռենտգեն ապարատ չկար և համաճարակի եսիմորերորդ շաբաթում նոր էդ ռենտգեն ապարատը եղավ, այսինքն այնպես չի, որ մենք հանրապետությունով, առողջապահական համակարգով լավ պատրաստված էինք, բայց եղած ռեսուրսների շնորհիվ զուտ բժշկական, կլինիկական բլոկը աշխատել է լավագույնս՝ ինչ որ հնարավոր էր անել»:
Մանասյանի խոսքով` կառավարության գործունեությունում կան բազմաթիվ կոպիտ սխալներ, առանձին վերցրած Առողջապահության նախարարության գործողություններում կան կոպտագույն սխալներ, հիվանդանոցները աշխատել են ինչպես հարկն է: «Ծայրից ծայր պատասխանատու են և ամենամեծ պատասխանատուն իհարկե վարչապետն է, որովհետև մենք բոլորս էլ գիտենք, որ այստեղ բավականին կենտրոնացված որոշումներ են կայացվել, եթե պատասխանատվությունը կիսված լիներ մասնագիտական շրջանակների հետ, այսօր պատասխանատուները կլինեին բավականին շատ, ընդ որում պատասխանատու չի նշանակում մեղավոր, այլ հենց պատասխանատու: Եթե աշխատանքի մեջ սկզբից ընդգրկված լինեին հանրապետության լավագույն մասնագետները, որոնք հետո են ընդգրկվել, ոչ թե դրսից օգնություն ստանային մասնագետ, այսօր կարող էինք այդ մասնագետների հետ էլ զրուցել, ասեինք ինչ եղավ, ոնց եղավ, բայց ի սկզբանե ամեն ինչ արվել է այնպես, որ մի նեղ շրջանակ՝ ոչ բժիշկ իշխանավորների, որոնցից միայն մեկը՝ առողջապահության նախարարն էր մասնագիտությամբ բժշկական կրթություն ստացել, բայց բժիշկ չէր, նա կազմակերպիչ է»:
«Երբ ես ասում եմ պատասխանատու՝ ասեմ ինչում են մեղավոր. ես չեմ ասում ինչու օրինակ մենք ունենք 900 կորոնավիրուսից մահ, ես ասում եմ ինչու դիահերձումը արգելված է մի դեպքում, երբ ԱՀԿ-ն ասում է ճիշտ հակառակը՝ շուտափույթ հուղարկավորությունից խուսափել, շուտափույթ հուղարկավորություն չիրականացնել, կորոնավիրուսը դիակից վարակիչ չէ, չկան փաստեր, որ կորոնավիրուսը դիակից վարակվում է, պետք չի մեկուսացնել դիակները, պետք է պարզապես հարազատներին հորդորել, որ չհամբուրեն դիակը, անմիջական կոնտակտ չլինի»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում.


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա