Առատաձեռնությունը երկարացնում է կյանքը
Գերմանիայից եւ ԱՄՆ-ից հետազոտողները առատաձեռնության եւ հասարակության կյանքի միջին տեւողության միջեւ սերտ կապ են գտել, հայտնում է Popmech-ը:
Իրենց ուսումնասիրության համար հեղինակները առաջին անգամ վերլուծել են մի շարք երկրներում անհատույց վճարումները, այսինքն նրանք ուսումնասիրել են փոխանցումները, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպություններից: Սոցիալական նպաստներ, կենսաթոշակներ, մասնավոր ձեռնարկատերերի սուբսիդիաներ, ինչպես նաեւ միմյանց գումարի անհատույց փոխանցում՝ այս ամենը ընկել է գիտնականների «մանրադիտակի» տակ:
Կանխատեսելի է, որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Աֆրիկայի երկրները, որոնք Սահարայից հարավ են գտնվում, անհատույց եկամտի ամենացածր տոկոսը եւ մահացության ամենաբարձր ցուցանիշը ունեն՝ ուսումնասիրված բոլոր երկրներից:
Իսկ ահա Ֆրանսիայում եւ Ճապոնիայում կյանքի տեւողության եւ մարդուց մարդուն միջոցների անհատույց փոխանցման ցուցանիշներն ամենաբարձրն են: Ըստ հետազոտության՝ այդ երկրների բնակիչները, իրենց կյանքի ողջ ընթացքում միջին հաշվով իրենց եկամտի 68-69%-ը տալիս են հարազատներին, ընկերներին կամ բարեգործական կազմակերպություններին:
Հետաքրքիր է, որ որոշ աղքատ երկրներում, որտեղ առատաձեռնության ցուցանիշն ավելի բարձր է իսկ ՀՆԱ-ն ցածր, մարդիկ, միեւնեւյն է, ավելի երկար են ապրում, քան այն երկրներում, որտեղ ՀՆԱ-ն ավելի բարձր է, բայց անհատույց փոխանցումները տարածված չեն: Այդպես է Հարավային Աֆրիկայում: Այս երկիրն ավելի բարեկեցիկ է, քան աֆրիկյան մյուս պետությունները, սակայն մարդիկ հազվադեպ են կիսում ռեսուրսները:
Գիտնականներն ասում են, որ առատաձեռնությունն ազդում է մարդու զգացմունքային բավարարվածության վրա, ինչը նշանակում է, որ այն նվազեցնում է սթրեսը եւ տագնապը սիրելիների ու հայրենակիցների ապագայի համար:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...