Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն Բայրամովը Փաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններով Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Առաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը Ցանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհին ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. Կալաս Ադրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետը Հնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասին Երկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվի Այս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն է Ուկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրա ԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցը

Կայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումԿրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանովՖրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ ՄակրոնՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիքԺամանակ առ ժամանակ անձրեւՎարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններովՎարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետՀայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունըՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք․ վարչապետՁեր այցը մի նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետՀովհաննես Հովհաննիսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոքր արծաթե մեդալակիրՆախագահ Մակրոնի հետ` Երեւանի կենտրոնում ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Վերլուծական

Երկու covid իրականություն Հայաստանում

Համաճարակի դեմ պայքարում Հայաստանը ապրում է երկու իրականությունում. կա պաշտոնական իրականություն, որը արտացոլվում է վարչապետի, նրա որոշ նախարարների խոսեքերում, պարետատան որոշումներում ու տարբեր ուղեցույցներում եւ կա զուգահեռ իրականություն, որում ապրում է հայ ժողովուրդը։

Մինչ ոստիկանների տարբեր խմբեր Հյուսիսային պողոտայում, քաղաքի կենտրոնական մարդաշատ վայրերում մոտենում են անդիմակավորներին կամ նրանց, ովքեր դիմակը ճիշտ չեն կրում եւ զանգվածաբար տուգանում, մթնոլորտը հասցնելով աբսուրդի եւ պետության կողմից կոշտ պայքարի իմիտացիա ստեղծում, նույն պահին Երեւանում ուղեւորատար ավտոբուսները երթեւեկում են գերծանրաբեռնված (լուսանկարն արվել է երեկ երեկոյան Երեւանում), որտեղ ոչ մի հակահամաճարակային անվտնագության մասին խոսք չկա։ Խցկված, իրար կպած ուղեւորափոխադրում է տեղի ունենում փոքր ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով։

Բակերում եւ զբոսայգիներում ամբողջ օրը երեխաները խաղում են ոչ մի սոցիալական տարածություն, ոչ մի դիմակ, ոչ մի վերահսկողություն, իրար քիթ մտած։ Ալկոգելի կամ պարբերաբար լվացվելու մասին ծիծաղելի է խոսել։ Սա այն դեպքում, երբ պետությունը մանկապարտեզները փակում է, իսկ դպրոցների համար անիրական ուղդեցույցներ մշակում։ Հայաստանում COVID-խաբեություն է:

ԱՀԿ-ն ասում է, որ համավարակի հաղթահարման համար անհրաժեշտ է կառավարության եւ հասարակության վստահություն ու հասարակության բարձր գիտակցում:

Հայաստանում առաջինը բացակայում է, իսկ բարձր գիտակցումն էլ բախվում է դաժան իրականությանը:

ՀՀ քաղաքացին, երեւանցին պետք է աշխատանքի գնա: Դիցուք, նա բարձր գիտակցում ունի: Սպասում է ավտոբուսի, որ նստած երթեւեկի, բայց այդպիսինները չկան: Աշխատավարձն էլ թույլ չի տալիս աշխատանքի գնալ ու գալ տաքսով: Հիմա ի՞նչ անի բարձր գիտակցում ունեցող ՀՀ քաղաքացին: Պետությունը եթե մի բան արգելում է, դնում է կոշտ սահմանափակումներ, ապա մյուս կողմից պետք է ստեղծի հնարավորություններ։ Հակառակ դեպքում կունենանք այսօրվա իրականությունը՝ երկու զուգահեռ իրականությոն. պաշտոնական ստի եւ իրական կյանքի։

Կառավարությունը, իրեն դասալիքի նման պահած Երեւանի քաղաքապետը ոչինչ չեն արել եւ չեն անում, որ երթեւեկելը լինի քաղաքակիրթ, անվտանգ: Ավելացե՞լ են ավտոբուսների թիվը, նոր երթուղինե՞ր են մշակվել... Իհարկե՝ ոչ. եթե արտակարգ պայմաններ են, արտակարգ սահմանափակումներ, ապա պետք է լինեն արտակարգ, հրատապ լուծումներ։

Փոխանակ ավտոբուսների թիվն ավելացվի՝ պակասեցվել է: Անգամ երթուղիներ են անհետացել, իսկ քաղաքապետարանը լռում է:

Պատկերացնո՞ւմ եք ինչ է կատարվելու տրանսպորտի հետ, երբ դպրոցներում եւ համալսարաններում վերսկսվեն դասերը: Փորձեք պատկերացնել:

Դպրոցներում այլանդակ, համակենտրոնացման ճամբարների ուղեցույց հիշեցնող շրջաբերականներ են իջեցվել: Աշակերտներին պարտադրում են դիմակ կրել, ռիսկային խմբերում գտնվող ուսուցիչներին՝ սկաֆանդրներ հագնել, աշակերտներին արգելում են գնալ գրատախտակի մոտ, օգտագործել տետրեր, հաց ուտել, քայլել, վազել: Արգելում են այն աշակերտներին, որոնք այսօր ֆուտբոլ են խաղում, վազվզում, իրար կողք նստած զրուցում, հեծանիվ քշում, տարբեր խաղեր խաղում:

Կրկին բարձր գիտակցման մասին. ծնողը հասկանում է, որ խաղը բակում, զբոսայգում այլ երեխաների հետ մեծացնում է վարակը փոխանցելու ռիսկը, բայց մյուս կողմից ի՞նչ անի այդ նույն ծնողը, որն ունի բարձր գիտակցում եւ հասկանում է, որ չի կարելի անվերջ երեխային պահել տանը, որ նրան խաղ եւ շարժում է պետք: Ի՞նչ է արել պետությունը, ի՞նչ լուծումներ է առաջարկել. Միայն փակել, արգելել ու ստել։

Այսօր ամեն քայլափոխի բախվում ենք ամենասովորական խաբեության հետ: Ամեն ինչ ձեւական է, ամեն ինչ անտրամաբանական, ամեն ինչ անհեթեթության սահմանին կամ սահմանից այն կողմ: Նման իրականությունը սովորաբար բախվում է լուրջ խնդիրների։

Գեղամ Նազարյան

Այլընտրանքային նախագծեր խումբ