Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Այս ամբողջ գործընթացը հակաիրավական է եւ ակնհայտ է, որ ՍԴ-ն չի ունենալու լեգիտիմություն․ Դավիթ Հարությունյան

Մի մասին ծանոթ եմ, մի մասին՝ ոչ, բայց դա ամենեւին դեր չի խաղում եւ չի փոխում իմ գնահատականը՝ այս ամբողջ գործընթացը հակաիրավական է եւ ակնհայտ է, որ ՍԴ-ն չի ունենալու լեգիտիմություն՝ անկախ նրանից, թե ինչ մակարդակի մասնագետներ կընտրվեն ՍԴ դատավոր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների ընտրության վերջերս ծավալված գործընթացի վերաբերյալ հարցին։

«Բանն այն է, որ յուրաքանչյուր իրեն հարգող իրավաբան, երբ համաձայնություն է տալիս մասնակցելու մի գործընթացի, որն, ըստ իս, բացարձակ ոչ լեգիտիմ եւ հակասահմանադրական է, սա արդեն մեծ խնդիր է։ Եվ ես կարծում եմ՝ իրեն հարգող իրավաբանը չպետք է այդ քայլին գնա։ Բայց, այնուամենայնիվ, մարդիկ կարող են այդ քայլը կատարել։ Զուտ մասնագիտական առումով, այո, ես համարում եմ՝ նրանք պատրաստված մասնագետներ են եւ կարող են այլ պայմաններում կատարել ՍԴ դատավորի առաքելությունը։ Բայց երբ դու մասնակցում ես գործընթացի, որը ոչ լեգիտիմ է, այստեղ արդեն ծագում են բազմաթիվ հարցեր՝ ինչպե՞ս դու կկարողանաս, եւ արդյո՞ք դու կկարողանաս երբեւէ թոթափել այդ բեռը եւ կյանքի կոչել այդ բարձր առաքելությունը։ Ես կարծում եմ՝ խնդիը հանրային ճնշման մասին չէ, շատ հստակ պարոն Ավետիսյանը ներկայացրել է՝ ինչու է հրաժարվում (իմ դիտողությունն, ի դեպ, համաձայնելու վերաբերյալ տարածվում է նաեւ պարոն Ավետիսյանի վրա), կարծում եմ՝ որեւէ մեկի մոտ պատրանք չկար, թե ինչ է ակնկալվում այդ դատավորներից, այնպես որ ընդհանուր պատկերը անփոփոխ է»։

Իրավասու մարմինների կողմից ՍԴ դատավորներ առաջադրելու հերթականությունը փոխելու հարցի վերաբերյալ Դավիթ Հարությունյանն ասել է, որ հերթականությունը տվյալ պարագայում դեր չի խաղում, որովհետեւ պետք է առաջադրեին երեք մարմիններ։

«Հաջորդականությունը իմաստ ունի միմիայն այն դեպքում, եթե առաջանում է մեկ թափուր պաշտոն եւ պետք է որոշել՝ ո՞վ է այս մեկ պաշտոնում թեկնածու առաջադրում։ Այնպես որ այս առումով որեւէ խախտում չկա», ասել է արդարադատության նախկին նախարարը։

Հանրապետության նախագահը նորից առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածութունը, իսկ պատգամավոր Արման Բաբաջանյանը քննադատել է նույն իրավաբանին մեկ անգամ ԱԺ-ում մերժելուց հետո նորից առաջադրելու նախագահի դիրքորոշումը․ այս թեմայով Դավիթ Հարությունյանն ասել է, որ նորից նույն մասնագետին առաջադրելը Նախագահի իրավասությունն է․

«Ես չեմ պատրաստվում դատել, թե ինչու նախագահն ընտրեց այս կամ այն թեկնածուին։ Ինչ վերաբերում է այն անձի քննադատությանը, ապա ներեցեք, ես այդ աստիճան չեմ իջնի, որ ընդհանրապես քննարկման առարկա դարձնեմ իր որեւէ խոսք», նշել է նա։

Դավիթ Հարությունյանը դրական է պատասխանել հարցին, որ անկախ հանգամանքից, թե ովքեր կընտրվեն ՍԴ դատավորներ, հետագայում հնարավոր է վիճարկել նրանց ցանկացած որոշում։

ՍԴ աշխատանքից ազատված դատավորների շանսերը ՄԻԵԴ-ում հաղթելու գնահատելու հարցին ի պատասխան, Դավիթ Հարությունյանն ասել է, որ անշնորհակալ գործ է գնահատել մարդկանց շանսերը որեւէ դատական համակարգում․

«Բայց, ըստ իս, իրավիճակն այնքան ակներեւ է ցանկացած իրավաբանի համար, որ առանձնապես շանսեր գնահատելու խնդիր չկա»։

«Երբեւէ որեւէ մեկը չէր կարող ենթադրել, որ երկրում կարող է ձեւավորվել նման քաղաքական հակամշակույթ, ինչպիսին ձեւավորվեց մեր խորհրդարանում, երբ նախագահի առաջադրած մի քանի թեկնածուները մերժվեցին։ Սա հակաքաղաքական մշակույթ է։ Եվ երբ առկա են լինում նման երեւույթներ, բնականաբար, մարդիկ սկսում են որոնել անհեթեթ իրավիճակից դուրս գալու լուծումներ։ Ցավոք սրտի, մնում է փաստել, որ մենք ունենք հակաքաղաքական խորհրդարան, որը չի ընդունում քաղաքական մշակույթը։ Ես հասկանում եմ, որ նա կարող էր մեկ անգամ մերժել, բայց այն, ինչ տեղի է ունենում, խոսում է հստակ ձեւավորված հակաքաղաքական մշակույթի մասին, Սահմանադրության էությունը չընկալելու մասին եւ այլն։ Եվ այս իրավիճակում լուծումներ պետք է փնտրվեն, միգուցե, թեեւ ես երբեւէ չեմ համարել, որ մի որեւէ բացասական երեւույթի պատճառով, որը շատ տարօրինակ է, սա դուրս է բացարձակ որեւէ նորմալ ընկալումներից, պետք է մտածել եւ փոխել սահմանադրությունը, որ շտկվի այդ սպեցիֆիկ իրավիճակը։ Պարոն Սարգսյանի առաջարկը (ոչ թե առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու, այլ միանգամից առաջադրել՝ NEWS.am) կարող է իրավունք ունենալ լինել քննարկման առարկա, կարող է այն ունենալ նաեւ բացասական կողմեր։ Մենք պետք է հասկանանք՝ ինչքանով է արդարացված առաջնային մանդատ չունեցող անձի կողմից առաջադրումը։ Սա, անշուշտ, ունի բազմաթիվ թերություններ։ Այն մոդելը, որն այսօր գործում է, ես կարծում եմ՝ այն չէր ունենա որեւէ թերություն, եթե նման ոչ քաղաքական մշակույթ չձեւավորվեր խորհրդարանում», ասել է նա։

Ինչ վերաբերում է սահմանադրական ճգնաժամին, ապա, ըստ Դավիթ Հարությունյանի, ճգնաժամն առաջացավ, երբ նշանակվեց հանրաքվե։

«Ողջ պրոցեսը ոչ լեգիտիմ է, ուստի ես չեմ պատրաստվում այդ ոչ լեգիտիմ պրոցեսում փորձել ինչ-որ իրավական եզրահանգումներ անել», ամփոփել է արդարադատության նախկին նախարարը։