Կինը ցանկանում է բաժանվել, քանի որ ամուսինը չափազանց սիրալիր է և երբեք չի բարկանում իր վրա
Հնդկաստանում մահմեդական կինն ապահարզանի խնդրանքով դիմել է դատարան՝ ամուսնուց բաժանվելու պատճառ նշելով նրա չափազանց սիրալիր լինելն ու իր վրա չբարկանալը, գրում է odditycentral.com-ը։
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Սամբհալ շրջանում բնակվող կինը, որի անունը չի բացահայտվում, ամուսնությունից 18 ամիս անց ապահարզանի խնդրանքով դիմել է շարիաթական դատարան:
Որպես պատճառ՝ կինը նշել է, որ ամուսինն իրեն շատ է սիրում և երբեք չի վիճում իր հետ, ինչն անընդունելի է իր համար։ Նա նաև նշել է, որ ամուսինն իրեն օգնում է տնային մի շարք գործերում՝ ուտելիք է պատրաստում և մաքրություն անում։
Կինն ասել է, որ «մինչև կոկորդը կուշտ է» այդ վերաբերմունքից և ցանկանում է բաժանվել նրանից։
«Նա չի բղավում ինձ վրա, անգամ տնային գործերում է օգնում: Ամեն անգամ, երբ ես սխալ եմ թույլ տալիս, նա միշտ ներում է ինձ։ Ես ցանկանում եմ վիճել նրա հետ։ Չեմ ուզում ամուսնացած լինել մեկի հետ, որն ամեն հարցում համաձայն է ինձ հետ»,- ասել է նա։
Նշվում է, որ դատարանը մերժել է նրա դիմումը՝ կոչ անելով իրենց տարաձայնություններն ինքնուրույն հաղթահարել։ Մերժում ստանալուց հետո կինը կանգ չի առել․ նա դիմել է տեղի գյուղական խորհրդին, սակայն նրան կրկին մերժել են։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...