TikTok-ն առաջին անգամ բացահայտել է ակտիվ օգտատերերի թվի վերաբերյալ տվյալները
TikTok հավելվածն իրեն արգելելու համար ԱՄՆ կառավարության դեմ դատական հայցում առաջին անգամ բացահայտել է ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում ամսական ակտիվ օգտատերերի վերաբերյալ տվյալները, հայտնում է CNBC-ը:
TikTok-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը 2018 թվականի հունվարից, երբ հավելվածից օգտվում էին մոտ 11 միլիոն ամերիկացիներ, աճել է գրեթե 800%-ով: Մոտ մեկ տարի անց այդ ցուցանիշը ավելի քան կրկնապատկվել է՝ հասնելով շուրջ 27 միլիոնի: Մինչեւ 2020 թվականի հունիսը, կարանտինից մի քանի ամիս հետո, Միացյալ Նահանգներում գործող TikTok- ի ակտիվ օգտատերերի ընդհանուր թիվը գերազանցել է 91 միլիոնը: Ինչպես ընկերությունը հայտնել է այս ամսվա սկզբին, ավելի քան 100 միլիոն ամերիկացիներ ակտիվ օգտատերեր են:
Ամբողջ աշխարհում TikTok-ն ունեցել է օգտատերերի թվերի նմանատիպ աճ: Ընկերությունից հայտնել են, որ մինչեւ 2018 թվականի հունվարը ամբողջ աշխարհում այն ուներ մոտավորապես 55 միլիոն օգտատեր: Այս թիվը մինչեւ 2018 թվականի դեկտեմբերն աճել է մինչեւ ավելի քան 271 միլիոն, իսկ մինչեւ 2019 թվականի դեկտեմբերը՝ մինչեւ 507 միլիոն:
Ընկերության երկրորդ եռամսյակի հաշվետվության համաձայն, TikTok-ը շարունակում է հետ մնալ Ֆեյսբուքից, որն ամբողջ աշխարհում ունի շուրջ 2,7 միլիարդ ակտիվ օգտատեր:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...