Ալեքսեյ Նավալնու թունավորումը ձեռնտու չէ Ռուսաստանի ղեկավարությանը
Ալեքսեյ Նավալնու թունավորումը ձեռնտու չէ Ռուսաստանի ղեկավարությանը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որն արվել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգանի հանդիպման արդյունքներով։
«Սթիվեն Բիգանը բարձրացրեց Ալեքսեյ Նավալնու հարցը: Դեպքը նախապես որակելով որպես «միջադեպ»՝ ամերիկյան կողմը շեշտեց, որ «որպես ընդդիմադիր գործչի նրա թունավորման վարկածը հաստատվելու դեպքում Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի, որոնց ֆոնին կմթագնի 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հանդեպ ամերիկյան հասարակության արձագանքը»:
Զրուցակցիս ուշադրությունը հրավիրելով անհիմն մեղադրանքների անթույլատրելիության վրա՝ ընդգծեցինք, որ Ռուսաստանի ղեկավարությունը հանդես է գալիս միջադեպի առավել մանրակրկիտ եւ օբյեկտիվ հետաքննության օգտին: Խորը վիրավորական ենք համարում «ճշմարտությունը թաքցնելու» մեղադրանքը, որ հնչումէ որոշ արեւմտյան մայրաքաղաքներից՝ Օմսկի բժիշկների դեմ, որոնք անմիջապես Նավալնուն բարձրակարգ օգնություն են ցուցաբերել»:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում հիշեցրել են, որ տուժածի հիվանդության պատմության ամբողջական տվյալները փոխանցվել են գերմանացի բժիշկների բրիգադին, որոնք ժամանել են Օմսկ՝ Նավալնուն տեղափոխելու Բեռլինի «Շարիտե» կլինիկա: «Հուսով ենք, որ գերմանացի բժիշկները կցուցաբերեն նույնքան մասնագիտական մոտեցում եւ թույլ չեն տա, որ իրենց լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները օգտագործվեն քաղաքականացված որեւէ նպատակով:
Միաժամանակ, ամերիկացի զրուցակցի ուշադրությունը հրավիրվեց այն կասկածելի շտապողականության վրա, որով Նավալնու դիտավորյալ թունավորման վարկածը որսացին Վաշինգտոնում եւ Բրյուսելում: Անխուսափելիորեն հարց է առաջանում` ո՞ւմ է դա ձեռնտու: Ռուսաստանի ղեկավարությանը՝ ակնհայտորեն ոչ: Ավելին, մենք կրկին հիշեցրինք ոչ միայն այս կոնկրետ դեպքը, այլեւ, այսպես կոչված, «Ա.Վ. Լիտվինենկոյի եւ Սկրիպալների դեպքերը», որոնց մասին միասնաբար եւ կարծես հրահանգով հիշեցին արեւմտյան ԶԼՄ-ները, բացահայտ, անկողմնակալ եւ հաստատված փաստերով հետաքննելու մեր պատրաստակամության մասին:
Առայժմ մեր բոլոր ծայրաստիճան հստակ հարցերին պատասխաններ չկան»։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...