Լեհաստանի բնակիչը հացահատիկ է աճեցնում բնակարանային համալիրի բակում (լուսանկարներ, տեսանյութ)
Լեհական Լյուբլին քաղաքի բնակիչը, որը հրաժարվել է վաճառել ծայրամասում գտնվող իր հողատարածքը բնակարանային համալիրի կառուցման համար, շարունակում է հացահատիկ կամ եգիպտացորեն աճեցնել իր դաշտում:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, վերջինս տրակտորի օգնությամբ բերքահավաք է արել՝ զարմացնելով հարակից շենքերի բնակիչներին:
Քաղաքաբնակներին ապշեցրել է իրենց պատուհանից բացվող «գյուղական տեսարանը»: Այդ թաղամասի բնակիչները նման տեսարանի ականատես են լինում ամեն ամռանն ու աշնանը:
Հատկանշական է, որ մոտակա շենքերի բնակիչներն ընդհանրապես չեն բողոքում իրենց բակում տեղի ունեցող աշխատանքներից: Տեղի լրատվամիջոցների հետ զրուցած բնակիչներից շատերը նշել են, որ ողջունում են իրենց աչքի առաջ բացվող անսովոր տեսարանն ու հույս են հայտնել, որ հողագործին կհաջողվի դեռ երկար անել իր աշխատանքը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...