Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել Ռազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունը ԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոնները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին Խոսելու եմ Իրանի նախագահի հետ. Մակրոն Մեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկում Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան Կայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն Բայրամովը Փաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններով Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Առաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը

Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումԿրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանովՖրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ ՄակրոնՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիքԺամանակ առ ժամանակ անձրեւՎարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններովՎարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետՀայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունըՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք․ վարչապետ

Օրակարգ՝ միավորման համար. դադարել «կռվել» 80-ականների պատկերացումներով

Հայաստանում այսօր ակնհայտորեն բացակայում է սուպերիդեան՝ այն առանցքը, որի շուրջ կկենտրոնանար ինտելեկտուալ, մարդկային և հասարակական պոտենցիալը, կձևակերպվեր լայն սոցիալական հենարան ունեցող և իրական Հայաստանի պատկերացումների վրա հիմնված տեսլականը։

Տեղային դժգոհությունները, ընդվզումները, որքան էլ օբյեկտիվ լինեն, որքան էլ առաջիկայում զանգվածային դառնան, միևնույն է, ձևակերպված չեն որպես մեկ համընդհանուր, բոլորին հասու և երկիրն առաջ տանող գաղափար։ Գործող իշխանության պատկերացումների պարզունակությունն ակնհայտ է, և շատերն են սա արձանագրում որպես իրական վտանգ։ Բայց այս հարցում գրեթե նույնքան լուրջ խնդիր կա նաև ոչ իշխանական հատվածում։ Նիկոլին չսիրելը կամ նրա իշխանությունը փոխելու ծրագիրը դեռևս չի նշանակում ունենալ դրա գաղափարական առանցքը։

Ժամանակակից պետությունը՝ որպես նպատակ

Հայաստանի մոդեռնիզացիան, թերևս, այն եզակի կենսունակ գաղափարն է, որով կարելի է համախմբել տարբեր սոցիալական շերտերի, տարբեր աշխարհայացքների, քաղաքական ճաշակների, սերունդների մարդկանց։

Թե՛ մինչև 2018-ը, թե՛ այսօր հասարակությունն ուզում է փոփոխություններ. թող որ՝ առայժմ անհստակ, դժվար ձևակերպվող, բայց կա համատարած դարձած փոփոխության պահանջ։ 2018-ին դա պրոյեկցվեց մեկ մարդու վրա, և նա հեռացավ։ Հասարակության առավել զգայուն շերտերը շատ արագ հասկացան, որ սա երկրի խորքային, որակական փոփոխությունների հետ որևէ կապ չունեցող իրադարձություն էր, ավելի լայն զանգվածները դեռևս հասկանալու ընթացքի մեջ են, հիմնականում՝ սոցիալական և անձնական դժվարությունների պատճառով։ Այսօր դարձյալ խնդիր դնել փոփոխության գաղափարը սահմանափակել մեկ անձով՝ գուցեև ժամանակի ընթացքում մի պահի կհաջողվի, բայց դա չի լինի պետության առողջ զարգացման համար հիմք։

Այսօրվա Հայաստանում կյանքի բոլոր ոլորտները կարիք ունեն նկատելի մոդեռնիզացիայի. պետությունն ինքն ամբողջությամբ դրա կարիքն ունի։ Մենք խեդդվում ենք մեր գավառականության մեջ։ Սկսած կենցաղային համակեցության կանոններից՝ մինչև բիզնեսի համար նոր խաղի կանոններ, սկսած ոլորտային ռեֆորմներից՝ կրթություն, գիտություն, մշակույթ և այլն, կարիք ունեն ժամանակակից պատկերացումների։ Անվտանգության մասին մեր պատկերացումները, տարածաշրջանում մեր պետության տեղի և դերի մասին պատկերացումները ունեն էական վերանայման կարիք։ Հայտնի դարձած ձևակերպումը շատ ավելի վտանգավոր խորություն ունի. մենք այսօրվա և վաղվա իրականությանը նայում ենք 80-ականների պատկերացումներով։

21-րդ դարում թաքնվելով մեր կիսափակ սահմաններում, չունենալով առաջընթացի ուղենիշներ և առաջընթացի քարշակ՝ մենք մեծ մասամբ ապրում ենք նախորդ դարերի պատկերացումներով։ Կա տպավորություն, որ, առանց գիտակցելու բուն նպատակը, մարդիկ տոտալ ուզում են, որ «երկրում բան փոխվի». տաքսիստից մինչև խոշոր բիզնես ուզում են՝ բան փոխվի։ Պարզապես այսօր չկա այն նոր քաղաքական-հասարակական վերնախավը, որը կասի. այն փոփոխությունը, որ դուք ուզում եք, կոչվում է պետության մոդեռնիզացիա, որի ճանապարհային քարտեզը սա է, և որի արդյունքում այս երկրում լինելու են նոր բարքեր, նոր նպատակներ, նոր խաղի կանոններ։ Աշխարհն ընդհանրապես և մեզ շրջապատող իրականությունը՝ մասնավորապես, շատ արագ է փոխվում, իսկ մենք շարունակում ենք ապրել մեր «կենցաղային պետության» պատկերացումներով։

Ցածրորակ բանավեճերի ճահճում այսօր Հայաստանը ընկղմվել է հաստատապես և բավական անհեռանկար ձևով։ Մենք հարցերը սկսել ենք նայել ծուռ հայելիների մեջ, օրինակ՝ շաբաթներով կարող ենք քննարկել, թե երեխան դպրոցում ի՛նչը ՉԿԱՐԴԱ՝ Նարեկացո՞ւն, թե՞ ժամանակակից գրողներին, և չենք դնում հարցը, թե ի՞նչ անենք, որ դպրոցականը ԿԱՐԴԱ։

Մենք հանրային մակարդակով կորցրել ենք ժամանակի ու վտանգի զգացումները. կարող ենք ճամբարների բաժանված՝ իրար հոշոտել՝ արդյո՞ք Ուրարտուն հայկակա՞ն պետություն էր, թե՞ ոչ։ Դա այն դեպքում, երբ Երևանից այսօր ընդամենը 60 կմ հեռու թուրքական հսկայական զորախումբն ադրբեջանական բանակի հետ զորավարժություններ է անում, ակնհայտորեն պատրաստվում է այնտեղ մշտապես մնալ, և ամեն կերպ հասկացնում է, որ հարցականի տակ է դնելու Տավուշի, Զանգեզուրի, Արցախի հայկականությունը։

Մեր ընթացիկ աբսուրդը սահմաններ չունի. կառավարության դիմաց Ռուսաստան արտագաղթելու պահանջով մեր քաղաքացիների ցույցը և 10 կուսակցությունների կողմից Սևրի համաձայնագիր պահանջելու ստորագրումը նույն օրում է կատարվում։ Ուղղակի մի պահ կողքի հայացքով նայենք ինքներս մեզ։ Իսկ եթե այդ հայացքը թշնամական է, ապա հեռանկարը դժվար չէ կանխատեսել։

Հայաստանը կարիք ունի լուրջ մոդեռնիզացիայի։ Դա ծավալուն ծրագիր է, դա դժվար խնդիր է, բայց դա միակ ճանապարհն է՝ մեր անվտանգությունը ապահովելու և պետություն ունենալու համար։ Հայաստանի խորքային արդիականացումը պետք է դառնա Հայաստանի նոր էլիտայի այցեքարտը։ Հենց դա կայացավ՝ երկրում մթնոլորտն էլ շատ արագ կփոխվի, կառավարությունն էլ։ Երկրի մոդեռնիզացիայի ծրագրի մշակմանը պետք է լծվեն հարյուրավոր մասնագետներ տարբեր ոլորտներից, պետք է կազմակերպվեն հարյուրավոր քննարկումներ, աշխատանքային հանդիպումներ, պետք է լսվեն հարյուրավոր կարծիքներ, գրվեն հարյուրավոր փաստարկված հոդվածներ։

Ուղիղ մեկ տարի առաջ իմ հոդվածում նշել էի այս հարցերը, որոնք այսօր ոչ միայն չեն գտել պատասխաններ, այլև նոր սրությամբ են կանգնած մեր առջև.

1. Ինչպե՞ս ենք մեղմելու Հայաստանի շրջափակումը

2. Ինչպե՞ս ենք լուծելու հարևանների հետ հարաբերությունների նորմալացման խնդիրը

3. Ինչպե՞ս ենք զարգանալու առանց զիջումների

4. Ինչպե՞ս և ինչո՞վ ենք դիմակայելու Հայաստանին բոլոր ռեգիոնալ նախագծերից դուրս թողնելու՝ հստակ ծրագրին։ Տարեցտարի միտումն ավելի տեսանելի ու վտանգավոր է դառնում։ Այսօր սեղանին նորերն են։ Ի՞նչ ենք անում, ի՞նչ ենք անելու այս ուղղությամբ։ Ինչո՞վ ենք մենք հանդես գալու, ի՞նչ առաջարկներով՝ նույն Ռուսաստանին ու Իրանին։

5. Ո՞ր ոլորտներում և ինչի՞ շնորհիվ Հայաստանը կարող է մրցակցային առավելություն ստանալ տարածաշրջանում։

6. Ի՞նչ ենթակառուցվածքային նախագծերի շնորհիվ է հնարավոր մեծացնել Հայաստանի գրավչությունը և անվտանգությունը։

7. Ի՞նչ նոր գաղափարների շնորհիվ է հնարավոր մեծացնել հայկական աշխարհի ներուժը՝ պետության զարգացման տեսանկյունից։

8. Ի՞նչ պետք է արվի՝ պատերազմի հավանականությունը նվազագույնի հասցնելու համար։

9. Ի՞նչ պետք է արվի ներդրումների ներգրավման համար։

10. Ի՞նչ պետք է արվի թվայնացված պետության՝ որակական նոր մակարդակի հասնելու և տարածաշրջանում առաջատար լինելու համար։

11. Ի՞նչ պետք է արվի հանրային հարաբերությունների բարեփոխման, հանրային կյանքի նոր, ավելի առաջադիմական համակարգեր ունենալու համար։

Մեկ տարվա մեջ առնվազն երեք նոր խոշոր հարց ավելացել է.

12. Ինչպե՞ս ենք պայքարելու վիրուսի դեմ, ի՞նչ դասեր ենք քաղելու համավարակից

13. Ինչպե՞ս ենք խուսափելու տնտեսական աղետից

14. Ինչպե՞ս ենք չեզոքացնելու Թուրքիայի աննախադեպ ակտիվացումը, ինչպե՞ս ենք դիմակայելու թուրք-ադբեջանական ագրեսիվ գործոնին։

Այս հարցերից և ոչ մեկը գործող իշխանության օրակարգում չէ, և դրանցից որևէ մեկի պատասխանը մեկ տարվա ընթացքում տրված չէ։ Բայց իշխանության են դեռևս նույն մարդիկ։ Ինչո՞ւ. որովհետև ընդդիմադիր ուժերի օրակարգում նույնպես չկան այս հարցերը։ Հայաստանում քաղաքական կուսակցությունը հիմնականում ոչ թե քաղաքական միտքն է, այլ՝ ընդամենը կուսակցության կնիքը։ Սպասել, թե նման պայմաններում կունենանք իրավիճակին համարժեք հանրային տրամադրություններ, անլուրջ է։ Հասարակությունն էլ ապրում է իր կենցաղային օրակարգով։

Արդիականացման ռեսուրսը

Անընդունելի է՝ ջրաչափի ցուցմունք ստուգողի հոգեբանությամբ հետևել, թե Փաշինյանի վարկանիշը որ ամսում ինչքան ընկավ։ Հայաստանում պետք է ձևավորվի փոփոխությունների գաղափարը կրողների հանրային շերտ, որն անվտանգության և առաջադիմական գաղափարների ավանգարդը կդառնա։ Այս երկու տարին բացառիկ դրական ազդեցություն ունեցավ երկրում որակյալ մարդկային ռեսուրսի հրապարակ գալու առումով։ Այսօր հայաստանյան հարթակներում գրեթե ամենօրյա ռեժիմով մի քանի տասնյակ մարդ հանդես է գալիս լուրջ առաջարկներով ու տեսակետներով՝ ցուցադրելով գիտելիքի, փորձի լուրջ մակարդակ։ Այդ մարդիկ տարբեր կուսակցություններո՞ւմ են. շատ լավ է, այդ մարդիկ որևէ կուսակցության մեջ չկա՞ն. նույնպես լավ է։ Այդ մարդիկ տարբեր սերունդների՞ց են. դա մեծ արժեք է։ Առնվազն մի քանի անգամ ավելի մեծ թվով մարդիկ չեն հրապարակայնացվում, սակայն մասնակիցն են նոր, հետաքրքիր գաղափարների քննարկման և լուծումների մշակման։ Սա իսկապես մեծ հարստություն է, որը լինելու է Հայաստանի նոր էլիտայի կորիզը։ Հենց այդ վերնախավն է մշակելու և հանրությանը ներկայացնելու երկրի մոդեռնիզացիայի հայեցակարգը, այդ վերնախավն է երկրում ձևավորելու համերաշխության և աշխատանքի մթնոլորտ, այդ մարդիկ ստիպված են լինելու իրենց վրա վերցնել մեկ այլ բարդ գործառույթ ևս՝ ներկայիս իշխանությունների որոշ ներկայացուցիչների ֆիզիկական անվտանգության երաշխավորումը, վենդետաների բացառումը, երբ հանրային լեգիտիմության պաշարը նրանք արդեն վերջնականապես սպառած լինեն։ Այդ վերնախավն է առաջարկելու այսօրվա իշխանության առողջ անհատներին՝ հետո միասին աշխատել, և հենց այդ վերնախավն է լինելու ներկայի և անցյալի այլընտրանքը։

(շարունակելի)

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ