Կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 3 նոր դեպք. Փաշինյանը կոչ է անում չոգեւորվել
Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 263 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 319-ի: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 836 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 251 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1087-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 250 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 476, փաստացի բուժվողներինը՝ 5756 (մեկ օրում նվազել է 8-ով): Մեկ օրում արվել է 1993 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 190 560 թեստ:
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ կայունություն ասածը հարաբերական է, որովհետև այդ կայունությունը ցանկացած պահի կարող է փոխվել ու դառնալ անկայունություն. «Հանրությունն ավելորդ ոգևորությամբ է արձագանքում թվերի նախընթաց անկմանը։
Փաշինյանը նաև հավաստիացրեց, որ ոչ մի քաղաքացի առանց բուժօգնության չի մնա, բայց քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որպեսզի չվարակվեն կորոնավիրուսով։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ