Սիլվեստր Ստալոնեն 350 000 դոլարով վաճառքի է հանել իր Cadillac Escalade-ը (լուսանկարներ)
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սիլվեստր Ստալոնեն,ինչպես նշում է Daily Mail-ը, 350 000 դոլարով վաճառքի է հանել իր Cadillac Escalade մեքենան:74-ամյա դերասանը մեքենայի ձևափոխման վրա 409 000 դոլար է ծախսել:
«Ես այս մեքենան պատվիրել եմ հատուկ նպատակով, սակայն վերջերս պահանջներս փոխվել են ու այս գեղեցիկ փոխադրամիջոցի կարիքն այլևս չունեմ»,-նշել է Ստալոնեն:
Մեքենան համալրված է անլար ինտերնետ կապով, մերսման հնարավորությամբ, ջերմակարգավորվող նստատեղերով, 43 դյույմ անկյունագծով Ultra HD LCD «խելացի» հեռուստացույցով, որը գտնվում է վարորդի և հետևի շարքի ուղևորների միջև ընկած հատվածում:
Նշվում է, որ սովորական, առանց ձևափոխումների Escalade-ի գինը 89 500 դոլար է:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ