Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել Ռազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունը ԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոնները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին Խոսելու եմ Իրանի նախագահի հետ. Մակրոն Մեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկում Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան Կայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն Բայրամովը Փաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններով Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Առաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը

Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումԿրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանովՖրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ ՄակրոնՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիքԺամանակ առ ժամանակ անձրեւՎարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններովՎարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետՀայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունըՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք․ վարչապետ
Հայաստան

Հայաստանում նշում են Սուրբ Աստվածածնի Վերափոխումը

Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

«Մայր սրբության և առագաստ երանության, տաճար խնդության և քաղաք թագավորության, մարդկային ցեղի ճանապարհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»: Փրկչի համբարձումից 12 տարի անց հենց այս խոսքերով ողջունեց Սբ. Մարիամին Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան։ Վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ գալով, այս անգամ Կույսին տվեց երկրից երկինք փոխման ավետիսը։

Ասաց. «Ուրախ եղիր, բերկրյալդ, Տերը քեզ հետ է», և տվեց արմավենու ճյուղեր` որպես աշխարհին հաղթելու նշան: Եվ հրեշտակը նրան կանչեց Ձիթենյաց լեռ, ուր նա սովոր էր աղոթել, և Տիրամայրը ելավ գնաց այնտեղ: Դարձյալ նրան երևաց հրեշտակը և ասաց. «Ուրախ եղիր, բերկրյալդ, քանզի միածին որդիդ կանչում է քեզ Իր մոտ: Ասում է, թե օտարության մեջ քո պանդխտության ժամանակը լրացավ, արդեն եկ քո հայրենի սեփական ժառանգությունը: Մի մնա մահվան այդ գավառի մեջ, քանզի անմահ կյանքի արժանացար, քանզի հաղթության նշան կանգնեցրիր, հրեաներից բազում չարչարանք կրեցիր: Արդ, չարչարանքներիդ վախճանը եկավ, ավարտվեցին տառապանքներդ: Անցան տրտմություններդ, ժամանեց ուրախությունը: Հանգիստը պատրաստված է, կառուցված է լույսի խորանը, հարդարված` փառքի աթոռը: Այժմ ե´կ և հանգիստ առ բազում տառապանքներիցդ: Եվ վայելիր ինձ հետ` Իմ փառքը տեսնելով, որ կար նախքան աշխարհի ստեղծումը»: Այս ամենն ասելուց հետո հրեշտակը նրան տվեց հաղթության պսակն ու երկինք բարձրացավ:

Երբ Ս. Աստվածածինը տուն վերադարձավ, ուժգին դղրդաց ու շարժվեց ողջ տեղանքը, և ինքնիրեն վառվեցին բազում լույսի ջահեր: Տիրամայրը պատվիրեց կանչել իր ազգականներին ու հարևաններին և ասաց նրանց. «Մարեք բոլոր ջահերն ու եկեք, որ լսեք ինձ»: Եվ պատմեց նրանց Աստծո մեծագործություններից: Մինչ այսպես խոսում էր նրանց հետ, եկավ Կույսի հոգևոր որդին` Հովհաննեսը, ողջույն տվեց իր ծնողին: Եվ քանի որ կանայք տրտմությամբ էին լցված, հարցրեց, թե ինչն է պատճառը: Իսկ Ամենասրբուհին զվարթ դեմքով և բերկրյալ սրտով ամբողջությամբ պատմեց հրեշտակի երևալու և իր` վերին արքայություն կանչվելու մասին: Եվ երբ Հովհաննեսը լսեց, արտասվելով ողբում, հառաչում էր` իր հոգևոր մորից որբանալու պատճառով: Եվ հանկարծ որոտում ու դղրդյուն եղավ, և սրբազան առաքյալների դասերը, միասնաբար, ամպերով բարձրանալով, հավաքվեցին Տիրամոր տանը` ըստ այն խոսքի, թե`«Որտեղ մարմինն է, այնտեղ էլ կհավաքվեն արծիվները» (Ղուկաս 17. 37):

Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է իր ազգականներին, բոլոր քրիստոնյաներին և առաքյալներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Ապա Ս. Կույսը Ս. Հովհաննեսին խնդրում է մատուցել աստվածային Պատարագ, որպեսզի հաղորդվի իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը:

Այդժամ Ս. Հովհաննեսը Հիսուսի մայր Ս. Մարիամի և նրա ընկերակից կանանց հետ ելնում է Վերնատուն և այնտեղ կատարում Պատարագի սուրբ խորհուրդը: Մինչ նա մատուցում էր գոհության աղոթքը, հանկարծակի որոտ է լսվում, և Ս. Հովհաննեսին սկսում են ձայնակցել սուրբ առաքյալները, ում Սուրբ Հոգին նույն պահին ժողովել էր աշխարհի տարբեր ծայրերից:

Ս. Հովհաննես Ավետարանիչը վերցնում է կիպարիսի մի փայտ և դրա վրա կերպաձևում Ս. Տիրամոր պատկերը, որպեսզի նրա վերափոխումից հետո այդ սրբությունը մնա իրենց մոտ: Ապա առաքյալները խնդրում են Ս. Տիրամորը, որպեսզի նա այդ փայտեղեն անոթն իր աստվածատիպ դեմքի վրա դնի, օրհնի և իր բարեխոսությամբ խնդրի Տիրոջը, որպեսզի Նա այդ պատկերի միջոցով աշխարհին բարիքներ պարգևի: Ամենօրհնյալ Սրբուհին, պատկերն իր սուրբ ձեռքերի մեջ վերցնելով, օրհնում է՝ խաչակնքելով և իր դեմքին դնելով:

Ննջելուց հետո երանելի սուրբ առաքյալներն իրենց ուսերի վրա են վերցնում Աստվածամոր սուրբ նշխարները և ջահերով, մոմերով, սաղմոսերգություններով ու օրհնություններով առաջնորդվում դեպի Գեթսեմանի: Հրեշտակների բանակներն էլ իջնելով դասակցում են նրանց, և սուրբ առաքյալները երկնավորների խմբերի հետ ողբաձայն սաղմոսներ են ասում, քաղցր ու անուշ եղանակներով: Երուսաղեմը լցվում էր նրանց հոգևոր օրհնությունների հնչյուններով, և խառնիճաղանջ բազմություն էր հավաքվում նրանց շուրջ՝ տեսնելու այդ հրաշալիքը:

Այդ ժամանակ սատանան լցրեց հրեաներին մոլորության ոգով, և նրանք չար նախանձով դեմ ելան, որպեսզի խորտակեն դագաղը և գցեն սուրբ մարմինը գետին, սակայն կուրությամբ պատուհասվեցին: Մի քահանա՝ Սոփոնիա անունով, մեկնեց իր ձեռքերը և ուժգին հարվածեց սուրբ դագաղին՝ ցանկանալով այն գետին գցել, բայց նրա ձեռքերն արմունկներից հատվեցին, կախվեցին դագաղից, իսկ նա թավալգլոր ընկավ գետին: Սակայն նա զղջաց, խոստովանեց և խնդրեց գթալ իրեն։ Դրանից հետո առաքյալները աղաչեցին սուրբ Աստվածածնին և նրանից Ծնվածին՝ մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, իսկ Պետրոսը վերցնելով Սոփոնիայի հատված ձեռքերը, դրանք մոտեցրեց նրան, և ձեռքերն անմիջապես միացան մարմնին: Ապա տվեց նրան բրաբիոնի ոստերից, որպեսզի դնի հրեաների խավարած աչքերին, և ովքեր հավատում էին, նրանց աչքերը բացվում էին և գնում էին առաքյալների ետևից՝ փառավորելով սուրբ Կույս Մարիամին:

Այդ օրը խավարյալները հավատալով լուսավորվեցին, և բազում հրեաներ ու հեթանոսներ Քրիստոսով մկրտվեցին:
Ապա առաքյալները, սաղմոսներով ու օրհնություններով, օրհնյալ մարմինը դրեցին գերեզման, ինչպես հարկն է ծածկեցին ու պահպանեցին երեք օր, ինչպես նրանց Տերն էր պատվիրել: Այդ օրերին անընդհատ հրեշտակների քաղցրաձայն փառաբանության երգեր էին լսվում: Երեք օր հետո, առավոտյան, անմարմինների բանակներն իջան գերեզմանի վրա: Ապա մեր Տերը լուսափայլ ամպով ու հրեշտակներով մոտեցավ սուրբ Կույսի գերեզմանին և կնքված գերեզմանից, առանց խախտելու կնիքը, վերցրեց աստվածընկալ մարմինն ու վերացավ երկինք: Տերը, մարմինը տանելով, միավորեց հոգու հետ ու հանգչեցրեց փառքի աթոռին՝ Իր աջ կողմում՝ ըստ սաղմոսերգուի խոսքի. «Թագուհին կանգնած է քո աջից» (Սաղմ. ԽԴ 10): Դրանից հետո առաքյալներն այլևս չլսեցին հրեշտակների ձայներ սուրբ Կույսի գերեզմանից, քանզի նա կատարելապես հարություն առավ:
Փառավորվեց Աստվածածին Կույսն իր փառավորյալ Որդուց՝ Աստծուց, և վերափոխվեց միշտ կույս Տիրամայրը, քանզի ճաշակեց անմահության բաժակը: Եվ նա միշտ բարեխոսում է մեզ համար:

Բարդուղիմեոս առաքյալը, որ ներկա չի եղել հուղարկավորությանը, վերադառնալով Երուսաղեմ և իմանալով սուրբ Կույսի ննջումի մասին, ստիպել է առաքյալներին բացել գերեզմանը՝ Տիրամորը վերջին հրաժեշտը տալու համար։ Սակայն մարմինը գերեզմանում չեն գտել, քանի որ Հիսուսն իր խոստմանը համաձայն հարություն է տվել մորը և տարել իր մոտ։

Հայկական ավանդության համաձայն, Տիրամոր պատկերը տրվել է Բարդուղիմեոս առաքյալին, ով էլ այն բերել է Հայք։ Այնուհետև Անձևյաց գավառում կառուցել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, ապա կուսանոց և Հոգեաց վանքը, իսկ պատկերը դրվել է այնտեղ։ Դարերի ընթացքում սրբապատկերի հետքերը կորել են, բայց մնացել է տոնը և Աստվածածնի անունը կրող եկեղեցիներ ու վանքեր ուխտի գնալու սովորույթը։

Վերափոխման տոնի օրը՝ Ս. Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանում ժողովրդին:

Խաղողօրհնեք

Դրախտից արտաքսվելուց հետո քանի որ մարդը իշխան էր կարգված ամբողջ երկրի վրա, ուստի նրա անիծվելով՝ անիծվում է նաև նրա ամբողջ իշխանությունը, այսինքն՝ ամբողջ երկիրը՝ իր կենդանիներով ու բույսերով հանդերձ: Իսկ երբ, Միածին Որդու գալստյամբ, կրկին օրհնվում է մարդկային բնությունը, ապա վերստին օրհնվում են նաև բոլոր զգալի արարածները: Սակայն բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը, ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այս խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը էտելով որթատունկը՝ այն պտղաբեր անի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: Այնուհետև գինին՝ խաղողի արյունը, Միածին Որդին Իր փրկական Արյան նյութն արեց և Վերնատանը Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. ԻԶ 28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:

Այդպիսով խաղողը կրկնակի օրհնության արժանացավ՝ օրհնվելով և առաջին արարչության ժամանակ, և երկրորդ, որը և ամեն տարի որպես մեր հանդերի ու այգիների երախայրիք նվիրում ենք Աստծուն, ինչպես հնում էր ընդունված, որպեսզի այդ մասնավոր ընծայով բոլոր պտուղները օրհնություն ընդունեն:

Այդ պատճառով էլ սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, պատարագից հետո, կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը, որի ժամանակ սարկավագի քարոզով գոհանում ենք բարերար Աստծուց, մեզ առատապես պարգևած՝ հանդերի ու այգիների բերքի համար և խնդրում, որպեսզի Նա օրհնի տաճարին ընծայված խաղողի այս պտուղներն Իր սկզբնական օրհնությամբ և շնորհի մեզ որպես գինի ուրախության և կերակուր առողջության՝ հոգու և մարմնի: Միաժամանակ դիմում ենք սուրբ Աստվածածնի բարեխոսությանը, ում միջոցով մեզ տրվեց կյանքի և անմահության Պտուղը՝ Հիսուս Քրիստոս: