«Գյուղում տանից բացի, ես ուրիշ սեփականություն Բելառուսում չունեմ». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր`օգոստոսի 15-ին Մինսկում կայացած նիստում քննարկել է երկրում ստեղծված քաղաքական վիճակը: Այս մասին տեղեկանում ենք belta.by կայքից:
«Դրանք, որոնք թափառում են փողոցներում, ոչինչ չեն հասկանում: Դա հասկանում են միայն նրանք, ովքեր համակարգում և ղեկավարում են: Եվ ժամանակ առ ժամանակ պրոֆեսիոնալ են աշխատում. բեմադրություններ, ֆեյքեր: Պարզվում է, որ Մոսկվայում ինձ պատկանող տուն են գտել: Ես հիմա հրապարակայնորեն ուզում եմ ասել. գտել եք`վերցրեք ձեզ: Ես Բելառուսում սեփականություն չունեմ, բացի գյուղի բնակավայրը, որտեղ ապրում եմ: Բայց ոչ, այս ֆեյքերը սկսում են: Պարզվում է, որ ես արդեն երեկ չէ առաջին օրը լքել եմ երկիրը, մահացել եմ կամ հիվանդացել եմ: Եվ այս ամենը ասվում է, որպեսզի ժողովրդի մոտ այդ ստոր տրամադրությունը ստեղծվի: Չի հաջողվի, մենք չպետք է դա թույլ տանք»,-հայտարարել է Բելառուսի նախագահը:
Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն`ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես, օրինակ, Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է:


















































Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
Լուկաշենկոն դիմել է Փաշինյանին. Նիկոլ Վովաևիչ, եթե պետք լինի, դիմեք
Լուկաշենկոն մեկնաբանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի բացակայությունը
Լուկաշենկո. Բելառուսն ու Ռուսաստանը պատրաստ են առաջիկա համատեղ զորավարժություններին
Լուկաշենկո. Եթե Բայդենը վերընտրվեր, աշխարհը կգնար դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից