Աշոտ Վարդապետյանի վախից Սերժ Սարգսյանը չի վախենում
Այսօր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նիստի ժամանակ ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով նշանակվեցին նաեւ հանձնաժողովներն ու դրանց նախագահները։
Երբ Սերժ Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյոք որեւէ մեկը ունի ուրիշ առաջարկություններ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը առաջարկեց ստեղծել եւ հաստատել առանձին ռեյտինգի հանձնաժողով։
Վարդապետյանի առաջարկը Սերժ Սարգսյանին դուր չեկավ։
«Ինչո՞ւ պետք է այստեղ հաստատենք․․․Դա աշխատանքային հարց է։ Այդ դեպքում ֆեդերացիայի նախագահությունն ու խորհուրդն ինչո՞ւ ենք ընտրել։ Մեր կանոնադրությունում այդպիսի բան չկա։ Դու կարողա ՖԻԴԵ-ի կանոնադրությունը գիտես, բայց մենք ղեկավարվում ենք մեր կանոնադրությամբ, որին ես ծանոթ եմ»,- զայրացավ ՀՇՖ նախագահը։
Աշոտ Վարդապետյանն էլ շարունակեց․ «Ուրիշ երկրների ֆեդերացիաներում նման հանձնաժողով կա, մեր կանոնադրությունում չկա։ Արդեն վախենում եմ մի բան ասել․․․»։
«Մի վախեցող էլ լինես․․․ Ինչի՞ց ես վախենում։ Եթե մեր կանոնադրությունում որոշակի փոփոխություններ անենք, անպայման կզեկուցենք։ Մենք ուզում ենք, որ մեր խորհրդի կազմում մեծ թիվ կազմեն գործող գրոսմայստերները, բայց ինչպես հայտնի է, բոլոր գրոսմայստերներին նույնիսկ շատ հայտնի հարսանիքներին հնարավոր չէ միասին հավաքել։ Ինչ հարցեր ու խնդիրներ կան, կլուծենք, միաժամանակ Աշոտ Վարդապետյանի հնչեցրած հարցերն էլ կլուծենք, եւ նա մեզ չի վախեցնի իր վախենալով»,- ամփոփեց Սերժ Սարգսյանը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ