«Չեռնոբիլի երեխան», որը Բելառուսի համար քաղաքական հույս է դարձել. The Guardian-ի ուշագրավ մանրամասներն ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայայի անցյալի վերաբերյալ
Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Բելառուսում ծավալվող ներքաղաքական բուռն իրադարձությունների կիզակետում հայտնված, նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային՝ մի կնոջ, որը «Եվրոպայի վերջին բռնապետին» իշխանությունից հեռացնելու համար իրեն նետել է քաղաքական թոհուբոհի մեջ:
Պարբերականը նշում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյին մարտահրավեր նետած Տիխանովսկայան այսպես կոչված «Չեռնոբիլի երեխաներից» մեկն էր, որի առողջական վիճակը տուժել էր 1986թ. Չեռնոբիլում տեղի ունեցած միջուկային աղետից և որը 12 տարեկանում առաջին անգամ Իռլանդիա է մեկնել գյուղական վայրում առողջությունը վերականգնելու նպատակով:
Պարբերականը զրուցել է այն ընտանիքի հետ, որը տասնամյակներ առաջ իր տանը հյուրընկալել է Բելառուսից եկած փոքրիկ Սվետային: Աղջիկը բնակվում էր Միկաշևիչի գյուղում, որն Ուկրաինայի հետ սահմանին մոտ է ու խիստ տուժել է Չեռնոբիլի պայթյունից:
«Որպես երեխա՝ նա շատ խելացի էր և ի տարբերություն հասակակից բրիտանացի երեխաների՝ ավելի շատ գիտելիք ուներ»,-նշել է Տիխանովսկայային հյուրընկալած Հենրի Դինը:
Նա պատմել է, որ, ի տարբերություն ԽՍՀՄ-ից եկած այլ երեխաների, Տիխանովսկայան շատ է մտերմացել իր ընտանիքի հետ ու մի քանի անգամ վերադարձել է Իռլանդիա:
«Նա շատ համեստ ու խոնարհ աղջիկ էր: Ցանկացած տեսակի գործ անում էր, որպեսզի վերադառնա Բրեստ ու ուսում ստանա այնտեղ»,-պատմել է տղամարդը՝ հավելելով, որ Տիխանովսկայան շարունակել է Իռլանդիա վերադառնալ նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն քսանն անց աղջիկ էր:
«Նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ երեխա էր, Սվետան բաց էր շփման հարցում ու պատմում էր Բելառուսում տիրող քաղաքական խառը իրադրության մասին: Նա երկարաժամկետ քաղաքական հավակնություններ չունի, սակայն առաջ է նետվել հանուն Բելառուսի ժողովրդի համար ունեցած մտահոգությունների: Նրա առաջին երեխան խուլ է ծնվել, ուստի՝ նա հրաժարվեց աշխատանքից, որպեսզի օգնի երեխային: Նա ընտանիքով տեղափոխվեց Մինսկ, որպեսզի այնտեղ որդին վիրահատվի: Նա որդու և դստեր խնամքի հարցում իր ամբողջ կյանքն է ներդրել և նվիրված մայր է: Նա ցանկանում է հաղթել, որպեսզի ազատ արձակի քաղաքական բանտարկյալներին, որը նրա կողմից վեհ քայլ կլինի և տա Աստված, որ դա ստացվի»,-եզրափակել է Դինը՝ Տիխանովսկայային իր քաղաքական մղումների հարցում նմանեցնելով Ժաննա դ'Արկին:


















































Մինսկում ընթանում է ընդդիմության «փայլուն երթը»
Բելառուսի ՆԳՆ-ն հաստատել է Մինսկում ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունն ու նշել է ձերբակալվածների թիվը
Տիխանովսկայայի աջակից Օլգա Կովալկովան հայտնել է, որ Բելառուսի իշխանություններն իրեն դուրս են բերել երկրից
«Մեկը բոլորի եւ բոլորը մեկի համար»․ Տիխանովսկայան հայտարարել է Միասնության քայլերթ Մինսկում
«Նրանց «ֆաս» հրաման է տրվել». Լուկաշենկոն մեկնաբանել է մերձբալթյան երկրների կողմից Բելառուսի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Իրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. Թրամփ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից