Twitter-ը քննարկում է TikTok-ի հետ միանալու հնարավորությունը
Twitter ամերիկյան ընկերությունն անցկացրել է նախնական բանակցություններ ByteDance-ին պատակնող TikTok տեսածառայության հետ միավորվելու հնարավորության մասին, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթի զրուցակցի խոսքով՝ Twitter-ը հետաքրքրված է տեսահավելվածի ամերիկյան բաժնի մեջ։ TikTok-ը ձեռքբերելու հիմնական մրցակիցն է Microsoft-ը, որը նույնպես վարում է ByteDance-ի հետ, հաղորդում է թերթը։ Twitter-ի համար ֆինանսապես ավելի դժվար կլինի իրականացնել գործարքը՝ ի տարբերություն ՏՏ հսկայի։ Դրա ստույգ արժեքը հայտնի չէ, սակայն փորձագետների գնահատմամբ՝ այն կարժենա տասնյակ միլիարդ դոլարներ։
Ընդ որում՝ Twitter-ի շուկայական կապիտալացումը մոտ է 29 մլրդ դոլարին, Microsoft-ին գերազանցում է 1,6 տրիլիոնը, նշում է WSJ-ը։ Ավելի վաղ CNBC հեռուստաալիքը հաղորդել էր, որ Microsoft-ը պատրաստ է վճարել TikTok-ին 10-30 մլրդ դոլար։ Twitter-ին, ըստ ամենայնի, անհրաժեշտ կլինի այլ ներդրողների օգնությունը։
Բացի այդ, սոցիալական ցանցը ստիպված կլինի փոխվել, քանի որ դրանում, չնայած, կա տեսանյութեր տեղադրելու հնարավորություն, սակայն օգտատերերը հիմնականում հրապարակում են կարճ գրառումներ եւ նկարներ։ Իսկ TikTok-ը նախատեսված է հենց կարճ տեսահոլովակներ ստեղծելու եւ դիտելու համար, հաղորդում է ՌԲԿ-ն։
WSJ-ը նաեւ հիշեցնում է, որ ի տարբերություն Microsoft-ի՝ Twitter-ը չի գործում Չինաստանում․ սոցիալական ցանցն արգելափակվել է այդ երկրում 2009 թվականին։
ԱՄՆ իշխանությունները համարում են, որ TikTok-ը կարող է փոխանցել ամերիկացիների գաղտնի տվյալները Չինաստանի իշխանություններին։ Սոցցանցի սեփականատերերը բազմիցս նշել են, որ գործում են Չինաստանի իշխանություններից անկախ։ ԱՄՆ իշխանությունները պահանջել էին վաճառել ցանցը Microsoft-ին, սակայն Պեկինում Վաշինգտոնի՝ ԱՄՆ-ում TikTok-ն արգելափակելու սպառնալիքի ներքո այդ պահանջը դիտարկել են որպես քաղաքական ճնշում։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից