Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետ Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել Ռազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունը ԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոնները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին Խոսելու եմ Իրանի նախագահի հետ. Մակրոն Մեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկում Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան

Հայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումԿրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանովՖրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ ՄակրոնՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիքԺամանակ առ ժամանակ անձրեւՎարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններովՎարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ
Վերլուծական

Միայնակ ընդդեմ կորոնավիրուսի

Աղմուկ աղաղակը, պաթոսային խոսքերը, ճեպազրույցներում հնչած խոսքերը, գովազդային հոլովակներում պետության աջակցության մասին հայտարարությունները մի կողմ դնելուց հետո պարզվում է ՀՀ քաղաքացին միայնակ է դիմակայել եւ դեռ դիմակայում կորոնավիրուսին: Միայնակ, սեփական ուժերով, լավագույն դեպքերում հարզատների եւ ընկերների աջակցությամբ: Պետությունը, կառավարությունը, պարետատունն առաջարկում է միայն դիմակներ եւ անիմաստ եւ ոչինչ չտվող, միայն խլող արտակարգ դրություն: Անիմաստ եւ ոչինչ չտվող, քանի որ մահերի թիվն արդեն հասել է հազարի:

Հանրությանն այս օրերին ցնցել է անփութության, անլրջության պատճառով գրանցված մի մահվան պատմություն, իսկ այդպիսիններն այս ընթացքում շատ են եղել:

Ներկայացնում ենք մի իրական պատմություն, որը եղել է մեր կողքին ապրող կոնկրետ ընտանիքի հետ, եւ ցավոք, այսպիսի պատմությունները մեկը, չեն երկուսը չեն, այլ տասնյակ հազարավորները:

Հիմա ամեն ինչ հերթով: Հասկանալով, որ հնարավոր է ինքը, կինը, երեխաները, մեծահասակ ծնողները վարակվել են կորոնավիրուսով, ՀՀ քաղաքացին առաջնորդվելով հեռուստացույցով հնչող կոչերով զանգահարում է թեժ գիծ, հավաքելով 8003 համարը, եւ լսելով հրահանգը սեղմում 1, ակնկալելով, որ հիմա պետությունից ստանալու է գործուն օգնություն եւ աջակցություն, բայց փոխարենը լսում է ձայնագրությունը. «Եթե ձեր ջերմությունը 37,5 աստիճանից բարձր է, ունեք հազ, դժվարացած շնչառություն եւ չեք շփվել կորոնավիրուսով վարակված հիվանդի հետ, ապա զանգեք ձեր տեղամասային բժշկին նախքան պոլիկլինիկա այցելելը: Շնորհակալություն զանգի համար»:

Ահա եւ պետության աջակցությունը, կարծես չափահաս քաղաքացին ինքնուրույն գլխի չէր ընկնի պոլիկլինիկա այցելելուց առաջ զանգել տեղամասային բժշկին: Մյուս կողմից հարց՝ իսկ ինչու զանգել: Այս մասին մի փոքր ավելի ուշ: Հարց է առաջացնում նաեւ «չեք շփվել կորոնավիրուսով վարակված հիվանդի հետ» ձեւակերպումը: Իսկ եթե շփվել է, ապա այդ դեպքում ինչ պետք է անի… Այս հարցը պարետատան կողմից պատասխան չունի:

ՀՀ քաղաքացին, որ այդ պահին արդեն այնքան էլ հպարտ չէ եւ դուխով, շփոթված զանգահարում է շտապ օգնություն, ակնկալելով գոնե օգնություն տարեց ծնողների համար, որ գոնե նրանց տեղափոխեն հիվանդանոց: Այստեղ եւս մեկ անակնկալ. խնդրում են չեղարկել կանչը, բացատրում են, որ միայն այսօր երեք հոգու տարել են հիվանդանոց, որտեղից իրենց հետ են ուղարկել հիվանդների հետ մեկտեղ, դեռ մի բան էլ մուննաթ եկել:
Սա է իրականությունը, որն Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Նիկոլ Փաշինյանը կփորձեն հերքել: Կփորձեն, բայց չեն կարող:

Հիմա պոլիկլինիկա զանգի մասին: Դուք զանգում եք բժշկին, որ ձեզ հորդորեն մնալ տանը եւ պոլիկլինիկա չգնալ: Բժիշկը ձեզ եւ ձեր ընտանիքի անդամներին կբուժի հեռախոսազանգի օգնությամբ, միաժամանակ անելով նաեւ նշանակումներ: Նա նաեւ ամեն օր կզանգի ձեզ եւ կհորդորի ճշգրտորեն անել նշանակումները եւ ասել, թե որքան է ձեր եւ ընտանիքի մյուս անդամների ջերմությունը: Իսկ եթե համառեք եւ գնաք պոլիկլինիկա, ապա ինչ-որ սարքով կորոշեն թթվածնի քանակը ձեր արյան մեջ, կլսեն թոքերը եւ առողջություն մաղթելով կուղարկեն տուն:

Եթե դյուրահավատ եք եւ խաբվում եք գովազդին, ապա գուցե մեկ, երկու, երեք օր համառ փորձեր անեք հասնել նրան, որ անվճար թեստավորվեք, իսկ եթե արդեն հասկանում եք, թե ինչպիսին է իրավիճակը եւ որտեղ եք գտնվում, ապա ձեր ավտոմեքենայով կամ տաքսիով գնում եք թեստավորվելու եւ յուրաքանչյուր թեստի համար վճարում 20 հազար դրամ: Դե հիմա հաշվեք, եթե թեստավորվում եք երկուսով վճարում եք 40 հազար, եթե չորսով՝ 80 հազար: Ընտանիքներ կան գումարի բացակայության պատճառով թեստավորվում է ամենահիվանդը, իսկ մյուսներն ըստ այդ թեստի արդյունքների եզրակացնում են, թե հիվանդ են, թե՝ ոչ: Ուշադրություն դարձեք՝ եզրակացնում են:
Երբ հայտնի է դառնում թեստի արդյունքները եւ պարզվում է վարակվել եք, ձեզ զանգում են պոլիկլինիկայից եւ հորդորում 14 օր տնից դուրս չգալ: Պարետատնից ոչ մի զանգ: Անգամ չեն ախտահանում այն հարկաբաժինը, որտեղ ապրում եք:

Այստեղից սկսվում է հարցերի շարան, եթե կորոնավիրուսով հիվանդ ընտանիքն առնվազն 14 օր պետք է մնա տանը, ապա

ա. ո՞վ է գնումներ անելու

բ. ինչպես են վճարելու կոմունալ վարձավճարները

գ. ինչպես են դեղատնից ձեռք բերելու անհրաժեշտ դեղերը

դ. ինչպես են մտնելու բանկ եւ վճարելու վարկային պարտավորությունները:

Միայն չասեք, թե կարելի է այդ ամենն անել առցանց: Հավատացեք, ոչ բոլոր դեպքերում է այդպես եւ ոչ բոլորն այդքան գումար ունեն, որ սնունդը պատվիրեն սուպերմարկետի օնլայն խանութից:

Վարկերի վճարումը հետաձգելու մասին խոսք անգամ չկա: Նույնը կոմունալ վարձավճարները: Բանկից շատ քաղաքավարի հասկացնում են՝ մեզ հետաքրքիր չէ հիվանդ եք, թե ոչ: Ինչպես ցանկանում եք, վճարումն այդպես էլ արեք, հակառակ դեպքում կդասակարգվեք:

Սա է իրականությունը, եւ ոչ թե այն ինչ լսում եք պետության կողմից տրամադրվող աջակցության մասին պատմող հոլովակներում:

Հիվանդը թեստավորման գնալուց արդեն խախտում է կարանտինը, ինքնամեկուսացման ռեժիմը, իսկ հետո այն խախտում է հաց կամ պոմիդոր գնելիս, հետո կոմունալները վճարելիս, հետո բանկ մտնելիս, հետո դեղատուն մտնելիս, շենք մտնելիս, վերակով տուն հասնելիս:

Պարետատունը ոչ մի աջակցություն չի ցուցաբերում անհրաժեշտ դեղերի ձեռքբերման հարցում: Ինչի մասին է խոսքը, եթե թեստավորումից հետո անգամ թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի գումարը չեն փոխհատուցում: Բուժումը ճիշտ իրականացնելու համար թոքերի համակարգչային տոմոգրաֆիան պարտադիր է: Այստեղ ստիպված մեկ հոգին պետք է ծախսի 20-40 հազար դրամ, նայած թե որտեղ է անցնում տոմոգրաֆիան (գները տարբեր են):

Կորոնավիրուսով հիվանդ մարդը թույլ է, ջերմությունն օրվա ընթացքում մի քանի օր շարունակ 37.7-ից հասնում է 38.7-ի: Նա թույլ է: Եւ սա միջին ծանրության ընթացքի դեպքում, երբ ախտահարված է թոքերի 10-15 տոկոսը: Եւ չնայած այդ ամենին հիվանդ ՀՀ քաղաքացին պետք է գնա դեղատուն կամ ինչպես խորհուրդ է տալիս տեղամասային բժիշկը՝ խանութ պետք է գնա տան համեմատաբար առույգ ներկայացուցիչը:

Առանց դեղերի անվանումները նշելու ասենք, որ 10-15 օր պետք է ընդունել առնվազն 12 տարատեսակ դեղեր, որոնց ձեռք բերման համար առնվազն անհրաժեշտ է 66 հազար 257 դրամ: Շեշտենք, որ սա մեկ հոգու համար, իսկ եթե տանը հիվանդ են երկու հոգի, ապա ստիպված դեղերի համար վճարելու են 132 հազար 514 դրամ, իսկ եթե չորս հոգի՝ 265 հազար 28 դրամ:

Պարետատունը, կառավարությունը բառիս բուն իմաստով թքած ունեն, թե քաղաքացին ինչպես է ձեռք բերելու դեղերը: Ոչ հետաքրքրվում են, ոչ մտածում փոխհատուցման մասին, իսկ եթե հարցին մոտենալ ամենայն խստությամբ, ապա նրանք պարտավոր են դա անել:

Թեստավորումից 14 օր անց զանգահարում է տեղամասային բժիշկը եւ ասում՝ դուք առողջ եք եւ կարող եք դուրս գալ: Հարց, իսկ թեստավորո՞ւմ, հասկացնում է, որ պետության վրա հույս դնելն անիմաստ է, եւ որ կարելի է սպասել ու սպասել, եւ որ անգամ հիվանդանոցներից դուրս գրվողներին չեն թեստավորում: Բնականաբար, ապաքինված ՀՀ քաղաքացին իրեն ապահով զգալու համար, հարեւաններին, ընկերներին, գործընկերներին չվարակելու համար կրկին վճարում է եւ թեստավորվում, իսկ հետո հանձնում կորոնավիրուսային հակամարմինների թեստ: Այստեղ կրկին վճարում են 26 հազար դրամ՝ 20 հազարը թեստավորման, 6 հազարը հակամարմինների հայտնաբերման համար:

Այսպիսով, մեկ հոգին, միջին ծանրությամբ հիվանդությունը տարած մարդն իր գրպանից ծախսում է 152 հազար 257 դրամ: Սա ամենամեղմ հաշվարկներով: Չենք հաշվում հյութերի գինը, որոնք հիվանդը օրվա ընթացքում գոնե երկու լիտր պետք է խմի, չենք հաշվում հարակից մյուս անհրաժեշտ ծախսերը:

ՀՀ քաղաքացին հիվանդության դեմ, մեծ հաշվով, պայքարում է միայնակ, առանց պետության աջակցության: Իսկ այս դեպքում ում … պետք ձեր արտակարգ դրությունը: Ինչպե՞ս եք աջակցում հիվանդներին, ինչպես եք օգնում, որ նրանք հաղթահարեն հիվանդությունը, ինչպես եք օգնում, որ անցկացնեն հիվանդությանը հաջորդող շրջանը, որ լիարժեք ապաքինվեն: Հարցերը շատ են եւ մի օր հնչելու են այլ հարթակներում, շատ ավելի խիստ ձեւով, քան անում ենք մենք՝ այս հրապարակումով:

Պատասխան են տալու, թե ինչու են անօգնական թողել տարեց հիվանդներին, մանկահասակ երեխաներ ունեցողներին, ինչու են մարդիկ իրենց հարազատներին փախցրել հիվանդանոցներից, քանի որ այնտեղ անգամ անալգին չի եղել: Հարցերը շատ են, որոնց պարտադիր պետք է պատասխան տալ:

Արտակարգ դրություն մտցնելու իմաստը հիվանդության տարածումը կանխելն էր, աշխատանքից զրկել էիք մարդկանց, որ կանխեք հիվանդությունը: Չկարողացաք, իսկ ինչպե՞ս եք փոխհատուցում, ինչպե՞ս եք ձեռք մեկնում հիվանդներին՝ ոչ մի ձեւով եւ սա փաստ է, անհերքելի փաստ:

Եւ անպայման, հատ առ հատ հենց այսօրվանի պետք է հետաքննել, թե ում պատճառով հասանք այս վիճակին, հատ առ հատ պետք է հետաքննվի յուրաքանչյուր մահվան դեպք, եւ վերջին հաշվով հատ առ հատ պետք է պատասխան տան, թե ինչ են արել տասնյակ հազարավոր հիվանդների համար:

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»