Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետ Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել Ռազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունը ԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոնները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին Խոսելու եմ Իրանի նախագահի հետ. Մակրոն Մեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկում Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան

Հայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումԿրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանովՖրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ ՄակրոնՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիքԺամանակ առ ժամանակ անձրեւՎարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններովՎարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ
Վերլուծական

Կորսված ամառ

Համավարակը կաթվածահար է բնականոն կյանքը ամբողջ աշխարհում։ Եթե տարվա սկզբին աշխարհը գնաց ուղղակի փակվելու եւ տոտալ լոքդաունի ճանապարհով, ապա հետագայում գիտակցեց, որ այդպես չի կարող անվերջ շարունակվել եւ սկսվեց լուծումների փնտրտուք։

Հայաստանում նույնպես կրթական, գիտական, մշակութային կյանքը կաթվածահար եղավ. առցանց դասեր դպրոցներում, բուհերում, ընդհատված պարապմունքներ խմբակներում, երաժշտական դպրոցներում եւ մարզադպրոցներում, դատարկ համերգասրահներ, կինոթատրոններ եւ թատրոններ։

Կարճ ժամանակահատվածում սա պարտադրված էր, բայց կառավարությունը սեպտեմբերին ընդհառաջ պարտավոր էր այդ ժամանակը օգտագործել լուծումներ գտնելու, տեխնիկապես նախապատրաստվելու համար։ Շրջել ենք տասնյալ դպրոցներով՝ դռները փակ, խոսել ենք բազմաթիվ տնօրենների հետ՝ բացի ձեւական շրջաբերականներից ոչ մի ռեալ գործ։ Որպեսզի սեպտեմբերից կրթական համակարգն ինչ-որ լուծման գար, դրա համար պետք էր աշխատել գարնան վերջից, ամռանը։

Եւ մենք արձանագրում ենք, որ սուպեր նախարարա Արայիկ Հարությունյանը տապալել է այդ կարեւորագույն գործը։

Դպրոց, քոլեջ, բուհ

Առցանց պարապունքները հասանելի չէին բոլորին, բացի այդ, նման դասապրոցեսները չեն կարող փոխարինել նորմալ դասաժամերին, որոնք անցկացվում են դպրոցներում եւ համալսարաններում: Ոչ միան վտանգված է լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունը, այլեւ առաջանում են անձնային, սոցիալիզացիայի բազմաթիվ խնդիրներ։ Մարդկային շփումը, միկրոմիջավայրերը երեխայի զարգացման կարեւորագույն պայմաններն են։

ԿԳՍՄ-ն անհեթեթ եւ վտանգավոր ռեֆորմներ նախաձեռնելու, դպրոցներից այս կամ այն առարկան հանելու, հայ գրականության, հասարակագիտության, պատմության դասագրքերը ձեւախեղելու փոխարեն պետք է ամբողջովին մտներ իրավիճակը փրկելու գործի մեջ եւ ծրագրեր ու ճանապարհաին քարտեզ մշակեր:

Որեւէ գործ չի արվել, որեւէ ծրագիր չի մշակվել սեպտեմբերի մեկից երեխաներին դպրոցում, ուսանողներին քոլեջներում եւ համալսարաններում ընդունելու համար: Ոչ ուսումնական պլան է կազմվել այս իրավիճակին համապատասխան, ոչ փոփոխվել են դասասենյակները, ոչ մտածվել է բացօթյա պայմաններում դասապրոցես անցկացնելու մասին:

Դպրոցից-դպրոց անցնելիս նկատում ենք փակ դռներ, մինչդեռ այս ընթացքում տնօրինությունը պետք է լիներ դպրոցում եւ իրենց պատռելով էլ պետք է մշակեին համավարակի պայմաններում դասերն անցկացնելու ծրագրեր եւ մեթոդներ, ակտիվորեն համագործակցելով համայնքների ղեկավարների եւ ԿԳՍՄ-ի հետ:

Բացակա է Երեւանի քաղաքապետարանը, բացակա է ԿԳՍՄ նախարարությունը։

Ամենահեշտն այն է, որ հայտարարեն, թե հանուն երեխաների անվտանգության կրկին դասերն առցանց են լինելու, բայց սա անընդունելի է, քանի որ այն բերելու է աղետի: Մի ամբողջ սերնդի մենք հարվածի տակ ենք դնում իշխանությունների անգործության, ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով:

Սեպտեմբերի մեկից երեխաները պետք է դպրոց գնան, համալսարանները եւ քոլեջները պետք է բացեն իրենց դռները: Սա այլընտրանք չունի:

Հայաստանի եղանակային պայմանները թույլ են տալիս առնվազն երեք ամիս կազմակերպել բացօթյա դասարաններ, լսարաններ եւ մեր երեխաներն ու ուսանողները հնարավորություն կունենային հնարավորինս նորմալ պայմաններում ուսուցման։ Այն կրթական հաստատությունները, որի տարածքային պայմանները ներում է նման դասապրոցեսի համար՝ քաղաքապետարանի եւ ԿԳՍՄ նախարարության օգնությամբ վաղուց պետք է պատրաստված լինեին։ Ժամանակ չպետք է կորցնեինք, եւ նույնիսկ օգոստոսի 15- ից կարելի էր սկսել դասերը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը կարեւորել է այս հարցը եւ անհրաժեշտ համարել նորմալ դասապրոցեսի վերականգնումը: ՄԱԿ-ը նոր ծրագիր է սկսել՝ «Փրկենք մեր ապագան»: Այս ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ը կոչ է անում վերաբացել ուսումնական հաստատությունները եւ խոստանում օգնել մասնագիտական խորհրդատվությունով:

Անհանգստանում է ՄԱԿ-ը, անհանգստանում եւ տարատեսակ քայլեր են իրականացնում աշխարհի շատ երկրների կառավարություններ, բայց ոչ հայաստանյանը:

Մշակութային կյանք

Աշխարհի շատ ու շատ երկրներ նույնիսկ համավարակի ընթացքում մտածում էին մշակութային կյանքի մասին: Լրատվական գործակալությունների, հեռուստաալիքների լուրերի թողարկումներից այս ընթացքում տեղեկանում էինք, թե ինչ հետաքրքիր մշակութային միջոցառումներ են իրականացնում այս կամ այն երկրների համապատասխան կառույցները, նախարարությունները, կինոթատրոնները, համերգասրահները: Գտնվում էին հետաքրքիր լուծումներ։

Կրկին գրեթե բոլորը, բայց ոչ հայաստանյան համապատասխան կառույցները, իսկ եղանակը մեզ թույլ է տալիս ապրիլից մինչեւ նոյեմբերի կեսեր բացօթյա միջոցառումներ իրականացնել: Եւ կրկին անգործություն:

Ինչն էր խանգարում Ազատության հրապարակում, բոլոր մարզերում բեմեր կառուցել, միմյանցից մեկուկես մետր հեռավորության վրա աթոռներ տեղադրել եւ համերգներ կազմակերպել գոնե շաբաթը մեկ կամ տասը օրը մեկ: Սա պետություն է, սա համակենտրոնացման ճամբար չէ։ Այդպես ինչ-որ չափով կլուծվեր, թե երաժիշտների, թատերախմբերի սոցիալական խնդիրները, թե մարդկանց մարդ զգալու հարցը։
Ինչն էր խանգարում բեմ կառուցել Անգլիական այգում կամ Պապլավոկի մոտ, որտեղ պարբերաբար թատերական ներկայացումներ կմեբականացվեին:

Հիմա կասեն, թե կարեւորը մարդկանց առողջությունն է: Կասեն, բայց չեն ասի, թե ինչու տրանսպորտում կարելի է կողք-կողքի քիփ նստել, սուպերմարկետներում կողք-կողքի առեւտուր անել, բայց անվտանգ պայմաններում համերգ լսել, ներկայացում կամ ֆիլմ դիտել չի կարելի:

Տպավորություն է, որ այս կառավարությունը սարսափում է ցանկացած քիչ թե շատ բազմամարդ միջոցառումներից, այդ թվում համերգներից եւ ներկայացումներից:
Ամենահեշտը համավարակը մատնացույց անելն ու ոչինչ չանելով աշխատավարձ ու պարգեւավճար ստանալն է:

Միլանում կարողանում են օպերային թատրոնը վերաձեւել եւ համերգներ կազմակերպել անգամ շենքի ներսում, փակ տարածքում, իսկ մեզ մոտ այդ մասին անգամ չեն մտածում: Ինչու մտածել, երբ կարելի է ոչինչ չանել եւ դեմքի մեծամիտ արտահայտությամբ «ռեֆորմներ» իրականացնել:

Մարզադպրոցներ, երաժշտական դպրոցներ եւ խմբակներ

Կազմաքանդվեց նաեւ մարզադպրոցների, երաժշտական դպրոցների, սպորտային եւ մշակութային խմբակների գործունեությունը: Եւ կրկին ոչ մի քայլ, ոչ մի նախաձեռնություն երեխաներին օգնության ձեռք մեկնելու համար:

Մեկ անգամ եւս շեշտենք, կլիման, եղանակը մեզ թույլ է տալիս տարվա մեջ առնվազն ութ, ինը ամիս բացօթյա պարապմունքներ անցկացնել:

Փակվեցին անգամ ֆուտբոլային մարզադպրոցները: Նույն այդ տղաները բակում կրկին ֆուտբոլ են խաղում կամ ընկերներով նստարաններին նստած հեռախոս են փորփրում՝ այս կամ այն խաղը խաղում կամ տեսանյութ դիտում:

Կրկին ձեւացնում ենք, թե ամեն ինչ անում ենք երեխաների համար, բայց իրականում վնասում ենք մեր երեխաներին: Նրանց զրկում ենք ֆուտբոլի, պարի, բրուտագործության, ըմբշամարտի, ծանրամարտի, իկեբանայի, լողի, դաշնամուրի, ջութակի, քանոնի, նկարչության, թատերական, ասմունքի, գորգագործության, հելունագործության, այլ պարապմունքներից, ասելով, թե ամեն ինձ ձեզ համար ենք անում: Երեխաները ստիպված ժամանակը լցնում են բակում ժամանակ անցկացնելով կամ այս կամ այն ընկերոջ տանը…
Ինչն էր խանգարում բոլոր պարապմունքները կրճատված խմբերով, բացօթյա կազմակերպել։ Պարզապես պետք էր կազմակերպել։ Գործ անել, դա դժվար է. եւ անբանների կառավարությունը տապալեց նաեւ այս գործը։

Ո՞վ է այս ամենի պատասխանը տալու: Ո՞վ է պատասխան տալու երեխաների ապագան գողանալու համար: Ո՞վ է պատասխան տալու Հայաստանին ծանր հարված հասցնելու համար: Ի վերջո բարձրակարգ ֆուտբոլիստ, ըմբիշ, դաշնակահար կամ ծանրորդ հենց այնպես, առանց կանոնավոր պարապմունքների չեն դառնում: Իսկ կորցրածը հետ բերելը շատ դժվար է, երբեմն նաեւ անհնար:

Անգործությամբ, հանցավոր անգործությամբ երեխաներից, նրանց ծնողներից խլեցին 2020-ի ամառը: Մսխվեցին պետության ռեսուրսները՝ ոչինչ չանելով: Ոչինչ չի արվել: Ոչինչ: Մսխվել են հարկատուների գումարները, կասկածելի ռեֆորմներ սկսել, բայց հիմնական գործով չեն զբաղվել:

Աշխատավարձ, պարգեւավճար՝ ոչնչի, ավելի ճիշտ ոչինչ չանելու համար: Իսկ այս ամենի համար անպայման պետք է պատասխան տան, բայց ոչ անգիր արտասանելով, թե այս ամենի պատճառը համավարակն է: Եթե մենք պատասխան չպահանջենք, եթե մեղավորները չպատժվեն, ապա մենք որպես պետականություն ունեցող ազգ, այդպես էլ չենք ներկայանա:

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախաձեռնություններ խումբ»