«Ես սա համարում եմ ծաղր օրենքի նկատմամբ». փաստաբանը ներկայացրեց, թե ինչ գործով են ԱԱԾ հրավիրել Արթուր Վանեցյանին
Արթուր Վանեցյանը հրավիրվել էր ԱԱԾ բացատրություն տալու, այսինքն նախապատրաստվում են նյութեր, եւ որքան մեզ ներկայացվեց, նյութեր են նախապատրաստվում աշխատակիցներից մեկին աշխատանքի վերականգնելու հետ կապված: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Ես սա համարում եմ ծաղր օրենքի նկատմամբ, որովհետեւ գոյություն ունի օրենք, ըստ որի անձը 50 տարին լրանալուց հետո, որը ԱԱԾ ծառայողի համար սահմանային ժամկետն է, իրավունք ունի 5 տարով այդ ժամկետը երկարացնել, ինչն էլ արվել է: Այստեղ խոսքը մեկ տարվա մասին է, եւ անձը աշխատանքի վերականգնվել է օրենքի պահպանմամբ: Այստեղ խնդիրն այն չէ՝ օրենքը խախտվել է, թե չի խախտվել, կամ նրանք օրենքը կարդացել կամ չեն կարդացել: Հարցն այն է, որ քննարկվում է քրեական գործ հարուցելու հարցը, այսինքն նյութեր են նախապատրաստվում: Սա ինձ համար զարմանալի է, որովհետեւ քրեական օրենսգրքում չկա նման նորմ: Եթե նույնիսկ խախտում տեղի ունեցած լիներ, անձը 60 տարեկանում վերականգնված լիներ, միեւնույն է, սա քրեական պատասխանատվություն առաջացնել չի կարող: Սրանով ես կարծում եմ, որ պետությունը, առավել եւս, որ հարցին խառնվել է ԱԱԾ-ն, հաստատում է, որ պարոն Վանեցյանի դեմ չկա որեւէ քրգործ հարուցելու հիմք եւ նրանք հասել են նրան, որ նույնիսկ այսկերպ քրեական գործ հարուցել ու մեղադրանք առաջադրել»,-ասաց Սահակյանը:
Նա հավելեց, որ խոսքը մի աշխատակցի մասին է, որի աշխատանքի արդյունքում շատ լուրջ գումարներ են վերականգնվել բյուջե:
«Եթե մենք այն աստիճանի հասնենք, որ քրեական գործ հարուցվի եւ լրիվ ծաղրեն օրենքը, իրավական պետությունը, հաշվի չառնեն, որ Հայաստանը իբր հայտարարված իրավական պետություն է, չեմ բացառում, որ եւս մեկ անգամ կհրավիրվենք, կարող է կարգավիճակ ունենա:
Ես համարում եմ, որ սա հստակ քաղաքական հետապնդում է, որեւէ այլ դիրքորոշում որեւէ տրամաբանող մարդ չի կարող ունենալ»,-ընդգծեց փաստաբանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը