Կալանքի տակ դրված այդ գույքի եւ հաշիվների օրինականությունը որեւէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
Այդ գույքի եւ հաշիվների օրինականությունը որեւէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Շատ է խոսվել ապօրինի գույքի ձեռքբերման մասին։ Հիմա մենք քննարկում ենք իմ գույքի եւ հաշիվների կալանքի հարցը, մեկ տուն է, որ ստացել եմ պետության կողմից, եւ երկու բանկային հաշիվներ են, որոնց բոլոր փոխանցումներն արվել են մեկ աղբյուրից՝ ԱՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ ես աշխատում եմ։ Այդ գույքի եւ հաշիվների օրինականությունը որեւէ մեկի մոտ կասկած չի կարող առաջացնել եւ դուք ունեք նաեւ նյութերը»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Նշենք, որ պաշտպանները դատարանին միջնորդել են վերացնել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը