Այս ամենը լավ հունով չի զարգանում, հնարավոր է՝ նույնիսկ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան. Ռուսաստանում ՀՀ դեսպան
Չտրվենք որևէ պրովոկացիայի, մեր նպատակը մեկն է՝ զերծ մնալ և մեր հայրենակիցներին զերծ պահել որևէ տեսակի պրովոկացիայից, որն այսօր կատարվում է:
Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, ՌԴ–ում Հայաստանի դեսպանատանը հավաքված հայերի քննարկման ժամանակ ասաց դեսպան Վարդան Տողանյանը։
Հանդիպումը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հեռարձակում էր մոսկվաբնակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։
«Հաշվի առնելով այս սրացված պայմաններում իրականացվող միջոցառումները՝ որոշել ենք մեր դեսպանատանը հավաքվել, քննարկել այն խնդիրները, որոնք այս օրերին առկա են Ռուսաստանի Դաշնությունում հայերի նկատմամբ»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ կարևոր է չտրվել որևէ պրովոկացիայի:
Բոլորի նպատակը մեկն է՝ զերծ մնալ որևէ տեսակի պրովոկացիայից, որն այսօր կատարվում է: Ցավոք, իրավիճակն անցնում է անդրազգային իրավիճակի և կոնֆլիկտը տեղափոխվում է այս տարածաշրջան: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ որևէ պրովոկացիոն գործողություններ տեղի չոնենան Ռուսաստանի Դաշնությունում:
Թշնամու ուզածն այն է, որ մենք տրվենք այդ սադրիչ գործողություններին: Մեր խնդրանքը մեկն է՝ հետևել բացառապես պաշտոնական լրահոսին, հետևել դեսպանության կողմից տրվող բոլոր հաղորդագրություններին»,- ասաց նա:
Դեսպանի խոսքով՝ սա կազմակերպված ագրեսիա է: «Իմաստը հայկական ապրանքների արգելափակումը չէր, մենք շատ լավ հասկանում ենք, որ իմաստը խարխլելն է ազգամիջյան հնարավոր բալանսը Ռուսաստանում, հայությանը հնարավորինս հունից հանելը և կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել: Այս ամենը լավ հունով չի զարգանում, և հնարավոր է՝ նույնիսկ Սումգայիթի ջարդերը խաղալիք թվան»,- ասաց Վարդան Տողանյանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը