Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. Reuters Պետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանը Բաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. Միրզոյան Սարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվի Երևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոն Հայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն է TRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. Միրզոյան Հիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհը Հեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունի Գործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. Գալյան Air Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել են Որ հասցեներում ջուր չի լինի

Սիրիայի իշխանություններն արգելել են լցնովի ալկոհոլի վաճառքը Դամասկոսում. ReutersՊետք է ուշադրություն դարձնել խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանությանըԲաքվում պահվող մնացած հայերի շուտափույթ ազատ արձակումն ավելի կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը. ՄիրզոյանՍարալանջի պողոտայի մի հատվածը 90 օրով կփակվիԵրևանում կստեղծվի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնՀայաստանը երջանկության ինդեքսով տարածաշրջանի առաջատարն էTRIPP-ի շուրջ ՀՀ-ԱՄՆ բանակցությունները չեն դանդաղել, բնականոն ընթացքի մեջ են. ՄիրզոյանՀիմնանորոգվել է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս ձգվող ավտոճանապարհըՀեծանիվով դեպի հաղթանակ. Փարիզը նոր քաղաքապետ ունիԳործընկեր կառույցների հետ աշխատում ենք «Վարդաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած անձի հայտնաբերման ուղղությամբ. ԳալյանAir Canada-ի ինքնաթիռի բախումից երկու օդաչուն էլ զոհվել ենՈր հասցեներում ջուր չի լինիԻնձ թվում ա, որ տարվա բոլոր օրերն էլ ինձ սպանելու համար հարմար չէն․ Արարատ ՄիրզոյանՀայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան. նախարարՀայաստանում երեխայի համար բռնությունից զերծ առկա են բազմաթիվ խնդիրներ և դրանց հաղթահարումը պետք է լինի առաջնահերթություն. Անահիտ ՄանասյանԹուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն. ՄիրզոյանԻրանը կրկին հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբԱսել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի խնդիր չկա՝ չափազանցություն է. ՄիրզոյանՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 20-ից 23-ըCENTCOM-ի ղեկավարը հայտարարել է Իրանի հարձակողական կարողությունների զգալի անկման մասինՔրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբերԱՄՆ-ի սպառնալիքները հուսահատության դրսևորում ենԵրևանի պարեկները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՄՍԾ աշխատակիցը կաշառքով նպաստ է ձևակերպել քաղաքացիների համարԴաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվելԻսրայելը ներկայացրել է զոհերի և վիրավորների թարմացված տվյալներԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածելԼիբանանի նախագահը դատապարտել է Իսրայելի «չարդարացված» հարվածները կամուրջներինԲուժաշխատողի մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ զինծառայողի մահԹեհրանը պատրաստ է կոշտ պատասխան տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներինՏարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆՀաղթանակ թաղամասում գազ չի լինիԳյումրիում կհիմնանորոգվի 20 երկրորդական փողոցԻրանի միջուկային հնարավորությունները՝ ուղիղ սպառնալիք Եվրոպայի համարՆերկայացվել է վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըՆերառականությունն առաջին հերթին սկսվում է մեր վերաբերմունքից, բայց այն պետք է արտահայտվի մեր գործողություններում․ Անահիտ ՄանասյանՆյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանի տարածքում բախվել են ինքնաթիռն ու հրշեջ մեքենանԻրանը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության մեջ պաշտպանականից անցել է հարձակողականիԿործանվել է Կատարի ռազմաօդային ուժերի ուղղաթիռըՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության պատվիրակությունը ժամանել է Ուկրաինա Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությանը«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախելՀրավիրում եմ Կառավարություն՝ ուղիղ եթերում պաշտոնապես ներողություն խնդրելու․ Նիկոլ ՓաշինյանԽոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան հայտնվել է մայթինՎահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի նախագահի հետՍպիտակ տան մոտ Կոլոմբոսի արձանն է տեղադրվելԻրանը հայտարարել է, որ կթիրախավորի Ծոցի էներգետիկ և ջրային ենթակառուցվածքներըՄարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեումՈրոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը դժվարանցանելի ենՄոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան

Հայկական ապրանքների դեմ ադրբեջանական ագրեսիայի երկրորդ ալիքը` ՌԴ-ում. թիրախում պահածոներն ու խմիչքներն են

Հայկական արտադրության պահածոները, հանքային ջուրը եւ ալկոհոլը հանեվել են «Տվոյ դոմ» առեւտրի կենտրոնների ցանցերից, ՌԲԿ-ին հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Առավոտից մեզ դիմում են խոշոր հայ արտահանողները, նրանք պատմել են, որ հայկական արտադրության բոլոր ապրանքները հանվել են «Տվոյ դոմ» առեւտրի կենտրոնների ցանցից, որը պատկանում է Արազ Ագալարովին եւ այլոց հարեւան երկրից»,- ասել է նա:

Ըստ նրա՝ խոսքը պահածոների, ինչպես նաեւ հանքային ջրի եւ ալկոհոլի մասին է: «Ընդ որում, բոլոր խանութները լցվել են Ադրբեջանում արտադրված ապրանքներով: Սա արդեն սադրանք է, որն ուղղված է Ռուսաստանում առեւտրի կետերը «Մեծ Լեռնային Ղարաբաղի» վերածելուն, ինչը հղի է վտանգավոր հետեւանքներով: Մեր տրամադրության տակ են հայկական ընկերությունների եւ դիլերների էլեկտորնային նամակագրությունները առեւտրի կենտրոնի մենեջերների հետ: Նրանք բացահայտորեն վկայակոչում են ղեկավարության ցուցումները, խոսում են Հայաստանում արտադրված ապրանքների ընդունման կասեցման մասին: Սա փաստ է: Ես այս մասին տեղեկացրել եմ համապատասխան գերատեսչություններին»,- ասել է Տողանյանը:

«Տվոյ դոմ»-ի հայ մատակարարների խնդիրների մասին իր ֆեյսբուքյան էջին հայտնել է նաեւ Export Armenia համայնքի հիմնադիր Էմիլ Ստեփանյանը։
«Այսօր մեր առաքիչները մտել են ցանցի առեւտրի կենտրոններ իրենց արտադրանքը ցուցադրելու համար եւ հասկացել են, որ մեր արտադրանքը՝ մուրաբաներ, ջեմ, հյութեր, կոմպոտներ եւ պահածոյացված այլ ապրանքներ, դարակներին չեն: Եվ այդպես է եղել բոլոր վեց խանութներում. մենք եղել ենք բոլոր կետերում: Ապրանքները ոչ մի տեղ չկան, ոչ մի խանութում։ Մենք անմիջապես զանգահարեցինք բոլոր գործընկերներին, ովքեր հանքային ջուր, ալկոհոլ են վաճառում․ նրանք ասացին, որ իրենց մոտ նույն իրավիճակն է, բեռնատարները հետ են եկել, ապրանքները չեն ընդունվել: Այս ամենը սկսվեց շաբաթ օրը»,- ՌԲԿ-ին պատմեց «Արմտորգ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բաբայանը: Նրա ընկերությունը ցանցի հետ աշխատում է երեք տարի: Ըստ Բաբայանի՝ բոլոր դարակները, որոնց վրա նախկինում ցուցադրվում էր հայկական արտադրանքը, այժմ լցված են ադրբեջանական ապրանքներով:

«Կրոկուս գրուպ»-ում («Տվոյ դոմ» հիպերմարկետների ցանցի սեփականատեր) հրաժարվել են մեկնաբանություններից: Մինչդեռ, կան ահազանգեր այն մասին, որ բոլոր հայկական ապրանքները հանվել են «Կրոկուս» առեւտրի կենտրոններից, որոնք պատկանում են ադրբեջանցի գործարար Արազ Ագալարովին եւ փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով:

Նշենք, որ օրերս ադրբեջանցիներին պատկանող «Ֆուդ սիթի» շուկան հրաժարվել էր հայկական գյուղմթերքից: