Ադրբեջանցի ցուցարարները, որոնք պահանջում են ռազմական գործողությունների շարունակություն, ներխուժել են երկրի խորհրդարանի շենք (տեսանյութեր)
Լույս հուլիսի 15-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` խորհրդարանի շենքի դիմաց, ակցիա է անցկացվել, որի մասնակիցները ներխուժել են խորհրդարանի շենք: Այս մասին տեղեկացնում է meydan.tv-ն:
Ակցիայի մասնակիցները պահանջել են շարունակել հուլիսի 12-ից Հայաստանի Հանրապետության դեմ սկսված ռազմական գործողությունները Տավուշի ուղղությամբ:
Ակցիայի վայր են ժամանել բազմաքանակ ոստիկանական ուժեր:
Հետաքրքիր է, որ խորհրդարանի անվտանգության ծառայության աշխատակիցները չեն խոչընդոտել ցուցարարների մուտքին խորհրդարան, որը տեղի է ունեցել ժամը 4:00-ի մոտակայքում: Ներխուժումից 15-20 րոպե անց ոստիկանական ուժերը, մահակներ գործածելով, դուրս են հանել ցուցարարներին խորհրդարանի շենքից և ձերբակալել մի քանիսին: Միևնույն ժամանակ, ցուցարարների մի մասը ոստիկանական մեքենա է շրջել: Խորհրդարանի առջև մնացած ցուցարարներին ոստիկանությունը ցրել է ջրցան մեքենաների միջոցով:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:
Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։
Ադրբեջանական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ունի 11 զոհ, հայկական կողմը՝ 4:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ