Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է զինվորների անունները, որոնք զոհվել են Հայաստանի սահմանը խախտելու փորձի հետեւանքով
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձի հետեւանքով զոհված զինծառայողների անունները։
Նրանք ժամկետային զինվորական ծառայության սերժանտ Դասիգով Վուգար Լյաթիֆ օղլին եւ ավագ զինվոր Մամեդով էլշադ Դյոնմեզ օղլին են։ Ավելի ուշ մահացել է նաեւ ծանր վիրավորում ստացած զինվոր Դաշդեմիրով Հայամ Մագոմեդ օղլին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնել է ադրբեջանական ԶՈՒ կողմից Տավուշի ուղղությամբ դիրքը գրավելու փորձի մասին՝ հրետանային կրակ բացելու միջոցով։
«Այսօր՝ 12:30-ի շրջանում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները մեզ համար անհասկանալի պատճառով ՈՒԱԶ ավտոմեքենայով ձեռնարկել են ՀՀ Տավուշի ուղղությամբ պետական սահմանը խախտելու փորձ։ Հայկական կողմից նախազգուշացումից հետո, թողնելով ՈՒԱԶ ավտոմեքենան, հակառակորդի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքեր։ 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ ծառայողները, բացելով հրետանային կրակ, փորձել են գրավել մեր հենակետը, սակայն հետ են շպրտվել եւ կրել մարդկային կորուստներ։ Հայկական կողմից կորուստներ չկան»,-գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ