Մամեդյարովը հրաժարվել է մեկնաբանել իր հրաժարականի մասին լուրերը
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հրաժարավել է մեկնաբանել իր հրաժարականի մասին լուրերն ու ԱԳՆ-ում անցկացված հատուկ օպերացիան: Unikal.org-ի հետ զրույցում նա ասել է, որ դա գաղտնի քննություն է:
«Իմ հայտարարությունները կարող են ազդել քննության ընթացքի վրա: Ինչ վերաբերում է ձերբակալություններին, ապա ես շատ եմ ցավում: Իսկ իմ հրաժարականի մասին լուրերը չեմ պատրաստվում մեկնաբանել»,-նրա խոսքը մեջբերում է haqqin.az-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հատուկ օպերացիա էր իրականացրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում, որի ընթացքում ձերբակալել էին Արտաքին գործերի կառավարման պետ, նախարարության մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆարհադ Մոլազադեին, տնտեսական բաժնի պետ Սալիմ Ալիզադեին եւ հյուպատոսաիրավաբանական բաժնի պետ Նուրփաշա Աբդուլաեւին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ