ԱՄՆ պետքարտուղարը կեղծ է համարել Ղասեմ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ ՄԱԿ-ի փորձագետի եզրակացությունները
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն մերժել է ՄԱԿ-ի արտադատական մահապատժի հարցերով հատուկ զեկուցող Ագնես Քալամարի եզրակացությունները, ով օրենքի խախտում է համարել ամերիկացիների կողմից իսլամական հեղափոխության կորպուսի «Ալ-Քուդս» հատուկջոկատայինների հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի չեզոքացումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մերժում ենք ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Քալամարի կողմից հնչեցրած զեկույցը եւ կարծիքները: Տիկին Քալամարի եզրակացությունները կեղծ են»,- նշվում է Պոմպեոյի հայտարարության մեջ:
Ըստ Պոմպեոյի՝ հարվածը, որի հետեւանքով սպանվեց Սոլեյմանին, «պատասխան էր Իրանի կողմից նախորդ ամիսների ընթացքում իրականացված մի շարք զինված հարձակումների սրմանը»: Ամերիկյան արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ հարվածը «հասցվել է՝ ԻրանինԱՄՆ-ի եւ ամերիկյան շահերի դեմ հետագա հարձակումներից զերծ պահելու, ինչպես նաեւ «Ալ-Քուդս»-ի հնարավորությունները թուլացնելու համար»:
Պետքարտուղարը հավելել է, որ «Միացյալ Նահանգները թափանցիկ են հարված հասցնելու հարցում միջազգային իրավունքի հիմունքների մասով»: «Ինչպես մենք շեշտեցինք 2020 թվականի հունվարի 8-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՄԱԿ-ի Խարտիայի 51-րդ հոդվածին համապատասխան նամակում, հարվածը նախաձեռնվել էր ԱՄՆ-ի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը իրականացնելիս»,- ամփոփել է Պոմպեոն:
Հինգշաբթի Քալամարը Ժնեւում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 44-րդ նստաշրջանում հայտարարել էր, որ «իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ոչնչացումը ՄԱԿ-ի՝ ուժի կիրառումը կանոնակարգող կանոնադրության խախտում էր եւ կամայական սպանություն»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ