Վրաստանը հայտնել է արտասահմանցի գործարարների համար մուտքի պայմանների մասին
Վրաստան գործնական այցերը կիրականացվեն առանց խոչընդոտների՝ համաձայնագրերին համապատասխան: Այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարության փոխխոսնակ Իրակլի Չիկովանին, փոխանցում է Նովոստի Գրուզիան:
Սահմանը հատելուց հետո արտասահմանցի գործարարները պետք է վճարեն 14-օրյա կարանտինում գտնվելու համար, կամ յուրաքանչյուր 72 ժամը մեկ ՊՇՌ-թեստ հանձնեն՝ նույնպես իրենց հաշվին:
Նշվում է, որ գները ընդունելի կլինեն:
Վճարովի կարանտինն ու թեստերը չեն ազդի Գերմանիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի քաղաքացիների վրա: Այդ երկրների հետ Վրաստանը սահմանը բացել է առանց պայմանի:
Էլեկտրոնային անկետաները, որոնք պետք է լրացնեն Վրաստան մեկնել ցանկացողները, տեղադրված են stopcov.ge կայքում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ