ՀՀ կառավարությունն ուղարկել է ՄԻԵԴ-ի հարցերի պատասխանները. որոշումն ակնկալվում է այս շաբաթ
«Եվրոպական դատարանից դիմումատուները պահանջել էին կիրառել, այսպես կոչված, ժամանակավոր կամ միջանկյալ միջոց ՀՀ-ի նկատմամբ, որի հիման վրա Դատարանը ՀՀ կառավարությանն առաջադրել է որոշակի հարցեր, որպեսզի ունենա բավարար չափով տեղեկատվություն և անհրաժեշտ նյութեր՝ որոշում կայացնելու համար: Եվ Հայաստանի կառավարությունն արդեն իսկ ուղարկել է պատասխանները երկուշաբթի օրը, և որոշումը, կարծում եմ, ակնկալվում է այս շաբաթ»,- «Ազատության» եթերում ասել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պատասխանել ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի (ՍԴ) 3 դատավորների դիմումին ի պատասխան՝ ՄԻԵԴ-ից եկած հարցաշարին:
Վերջինիս խոսքով՝ ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի կիրառումը, որպես կանոն, սահմանափակվում է կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի դեպքում, երբ դիմումատուների իրավունքներին կարող են հասցվել անդառնալի հետևանքներ, և նման անդառնալի հետևանքների կանխարգելման նպատակով էլ Դատարանը կարող է կիրառել միջանկյալ միջոց:
«Դատարանը կամ կարող է մերժել դիմումատուների խնդրանքը և չկայացնել որևէ որոշում, կամ կարող է կայացնել որոշում: Դատարանն ազատ է ձևակերպել միջոցի բովանդակությունը»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը:
Հարցին, թե կա՞ արդյոք ՄԻԵԴ-ում պրակտիկա՝ կիրառել միջանկյալ միջոց ու պարտադրել Հայաստանի կառավարությանը կասեցնել սահմանադրական բարեփոխումները, վերջինս պատասխանեց, թե չի կարծում, որ իրադարձությունները նման կերպ կզարգանան, և չի կարծում, որ Դատարանը նման իրավասություններ ունի: Շեշտեց նաև, որ այդ միջոցի կիրառման համար բավարար հիմնավորումներ չկան:
Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ որոշումից հետո նոր ՄԻԵԴ-ը կանցնի Հրայր Թովմասյանի և 3 դատավորների դիմումի քննությանը իրենց՝ 8-րդ, 6-րդ կամ 1-ին հոդվածով խախտված իրավունքների մասով:
«Դատարանի տված հարցերը վերաբերում էին ընդհանուր սահմանադրական փոփոխությունների ընթացակարգին և ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցման ընթացակարգերին առհասարակ, և Դատարան ներկայացվել է կառավարության դիրքորոշումը, որով հիմնավորվել են որոշ ուղղություններ: Նաև Դատարան է ներկայացվել կառավարության դիրքորոշումը միջանկյալ միջոցի սահմանների վերաբերյալ»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով ՄԻԵԴ ուղարկված պատասխանի բովանդակության վերաբերյալ հարցին:
Անդրադարձ կատարվեց նաև այն հարցին, թե ի՞նչ է լինելու, երբ ՄԻԵԴ-ը որոշի, որ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի իրավունքները խախտվել են, և սա կարո՞ղ է արդյոք նշանակել, որ նրանք կվերականգնվեն իրենց աշխատանքում:
«Չեմ ուզում առաջ անցնել և գնահատականներ տալ հետագա պրոցեսների մասին, բայց այն նախադեպերը, որոնք առկա են նմանատիպ իրավիճակներում Դատարանի կողմից գործերը քննելու ժամանակ, թույլ չեն տալիս եզրակացնել, որ նմանատիպ իրավիճակ կարող է լինել: Եկեք այս պահին նման կանխագուշակումներ չանենք, բայց, այնուամենայնիվ, սպասենք, մինչև Դատարանը կկայացնի իր այս առաջին որոշումը»,- ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը:
Ըստ նրա «Բական՝ ընդդեմ Հայաստանի» և «Վոլկովն՝ ընդդեմ Ուկրաինայի» գործերը համադրելի չեն Հայաստանի իրավիճակի հետ, և դրա մասին իրենք նշել են նաև կառավարության դիրքորոշման մեջ:
«Չենք համարում, որ այդ նախադեպերը կիրառելի են մեր պարագայում»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ Վենետիկի հանձնաժողովն իր խորհրդատվական կարծիքի մեջ նշել էր, որ նշված դատավորների լիազորությունները կասեցնելու համար անցումային ժամանակաշրջան պիտի սահմանվի, այնինչ մեկ օրում նրանց առջև ՍԴ դռները փակվել են, Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ իրենց պատասխանի մեջ դիրքորոշում կա նաև այդ հատվածի վերաբերյալ:
«Այնտեղ մենք նկարագրում ենք այն հանգամանքը, որ իրականում Վենետիկի հանձնաժողովին համահունչ ենք կատարել պրոցեսը: Ես չեմ ուզում կանխագուշակումներ անել, թե Դատարանն ինչ կասի»,- ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել