Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Ընթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումը Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը Հայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետ Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել Ռազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունը ԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոնները ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին

Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումԿրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանովՖրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ Մակրոն
Վերլուծական

Հաջողություն, որն անհնարին էր թվում

Գոյություն ունի սխալ պատկերացում, թե ճգնաժամերից հետո լինում է բուռն զարգացման փուլ։ Այս տեսակետն էր ժամանակին առաջ քաշում վարչապետ Տիգրան Սարգսյանը և այս տեսակետն է այսօր տիրաժավորում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իհարկե, ճգնաժամերից հետո հնարավոր է բուռն զարգացում և ժամանակակից պատմությունը նման շատ օրինակներ ունի։ Բայց կա մի կարևոր նախապայման՝ զարգացում հնարավոր է միայն և միայն այն դեպքում, երբ հետճգնաժամային փուլում իշխանության են կամային և բանիմաց մարդիկ։ Էֆեկտիվ կառավարությունները, այո, կարող են երկրները դուրս բերել խորը անհուսությունից և տանել զարգացման։ Եվ լրիվ հակառակը՝ անբան կառավարությունները ճգնաժամային պայմաններում ուղղակի կարող են տապալել պետականությունը։ Նման շատ օրինակներ նույնպես պատմությանը հայտնի են։

Գերմանական հրաշք

Անհավանական հաջողության օրինակ է հետպատերազմյան Գերմանիան։ Հողին հավասարեցված քաղաքներ, գոյություն չունեցող տնտեսություն, ազգային անկում։

Երկիրը թաղված էր փլատակների տակ, արդյունաբերությունն ամբողջությամբ ոչնչացված էր, մթերքները, այդ թվում եւ հացը տրվում էին հատուկ քարտերով: Սա 1945-ին։

Գերմանիայում հրաշքը սկսվեց 1948-ից, երբ սկսեցին բացվել գործարանները, խանութներում հայտնվեցին ապրանքներ և մթերքներ, իսկ գերմանական արժույթը՝ մարկը դարձավ ամենապահանջվածներից մեկը Եվրոպայում: Գերմանական հրաշքի հայրը Լյուդվիգ Էրհարդն է՝ էկոնոմիկայի առաջին նախարարը: Էրհարդը համոզված էր, որ տնտեսությունն անհոգի մեխանիզմ չէ, այլ հենվում է մարդկանց վրա, որոնք ունեն իրենց ցանկությունները, նպատակները և պահանջները:

Հետպատերազմյան փուլը Գերմանիայում ընդունված էր կոչել «զրոյական տարիներ»։ Լյուդիվիգ Էրհարդը ասում էր. « ....պարզ հաշվարկով այդ տարիներին շարքային գերմանացին պետք է աշխատեր 12 տարի՝ մեկ զույգ կոշիկ գնելու համար, իսկ մեկ նորմալ կոստյումի համար 50 տարի»։

«Ինձ իդեալական է թվում այն վիճակը, երբ սովորական մարդը կարող է ասել՝ ես բավարար ուժ ունեմ ինքնս ինձ պաշտպանելու համար, ես ցանկանում եմ պատասխանատու լինել իմ ճակատագրի համար: Դու՝ պետություն հոգ մի տար իմ գործերի մասին, բայց ինձ այնքան ազատություն տուր և իմ աշխատանքից ինձ այնքան թող, որ ես կարողանամ հոգալ իմ և ընտանիքիս խնդիրները»,- գրել էր Էրհարդը:

1950 թվականին, ավերիչ պատերազմից ընդամենը հինգ տարի անց, Գերմանիան կարողացավ վերականգնել արդյունաբերական հզորությունների նախապատերազմյան ծավալները, իսկ 1962-ին՝ գերազանցում էր այդ ցուցանիշը 3 անգամ։ Մի անգամ, երբ արդեն Գերմանիայի տնտեսությունը վերականգնված էր, Լյուդվիգ Էրհարդին հարցրին՝ ո՞րն է տնտեսության հաջող զարգացման գաղտնիքը: «Գործարարների հնարամտությունը, աշխատավորների աշխատասիրությունն ու կարգապահությունը և կառավարության ճիշտ քաղաքականությունը»,- պատասխանել է Էրհարդը:

Արհեստականորեն մոռացված հայկական հրաշք

Անցած դարի իննսունականների վերջին Հայաստանում ստեղծված իրավիճակը հիշեցնում էր հետպատերազմյան Գերմանիան. ավերված տնտեսություն, աղքատություն, գործազրկություն, միլիոնի հասնող արտագաղթ: Մենք ունեցանք մեր պատերազմը, մենք հասարակարգ փոխեցինք, բայց մեզ մոտ տեղի ունեցավ նաև երկրի արդյունաբերական հզորությունների աննախադեպ թալան։ Բյուջետային հիմնարկներում ամիսներով, անգամ տարիներով աշխատավարձ չէին ստանում, եւ եթե ստանում էին, ապա այն այնքան քիչ էր, որով գրեթե որևէ հարց հնարավոր չէր լուծել:

Հայաստանյան հրաշքի հեղինակը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Նա ժառանգեց խնդիրներով լեցուն տնտեսություն և աղքատության մեծ չափաբաժին ունեցող երկիր՝ խաթարված ենթակառուցվածքներով: Ինչպես հետպատերազմյան Գերմանիայում մի օր սկսեցին բացվել գործարանները եւ խանութները լցվեցին ապրանքներով, այդպես էլ աննկատ Հայաստանում սկսեց տնտեսական աշխուժությունը, որի արդյունքում նվազեց աղքատությունը, սկսեց բարձրանալ կենսամակարդակը, տնտեսությունն աճեց երկնիշ թվերով, բյուջետային հիմնարկներն աստիճանաբար մոռացան աշխատավարձերի ուշացումների մասին: Եվ Հայաստանի լրահոսում մշտական տեղ սկսեց զբաղեցնել բացվող հիմնարկների կարմիր ժապավենը։

2000-ականներին Հայաստանում բուռն շինանարարություն էր։ Բացի տնտեսական խնդիրներ լուծելուց, աշխատատեղեր ստեղծելուց այն լուծեց կարևորագույն մեկ այլ խնդիր՝ մարդկանց ապահովել բնակարաններով։ Խորհրդային ժամանակներից մնացած բնակֆոնդը 10 տարի չէր աճել, երկու-երեք սենյականոց խորհրդային բնակարաններում ապրում էին մի քանի սերունդ, կազմավորվում էին ընտանիքներ, ծնվում երեխաներ։

Եթե չլուծվեր այդ մարդկանց բնակարանային խնդիրը, ապա լինելու էր դեմոգրաֆիկ աղետ։ Փոխարենը 2004-2005-2006 թվականներին Հայաստանում արձանագրվել է ներգաղթ։ Մոտ երեսուն տարվա անկախ պետականության պայմաններում ներգաղթի միակ երեք տարիները։ Հիմա սրա մասին շատերը չեն հիշում։ Մի դեպքում արդյունք է տվել երկար տարիներ արհեստականորեն Քոչարյանի արածը մոռացության տալու տարբեր ուժերի աշխատանքը, մյուս կողմից էլ անցել է բավական ժամանակ, սերունդ է ձևավորվել, որը չի տեսել ՀՀՇ-ական բարքեր, դատարկ սառնարաններ, ամիսներով չտրվող աշխատավարձեր։ Ինչպես հետպատերազմյան Գերմանիայում, այնպես էլ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանում տնտեսական վերելքի հիմքում դրվեց ազատ գործարարությունը. մարդկանց հնարավորություն տրվեց ստեղծել, արարել և փող աշխատել:

Հայաստանում 1998-2007-ին ՀՆԱ-ի միջին տարեկան տեմպը կազմել է 1,5 տոկոս: Տարիներ շարունակ երկիրն ավելի շատ սպառում էր, քան արտադրում, ինչի հետևանքով աճում էր արտաքին պարտքը: 2002-ից սկսած իրավիճակը կտրուկ փոխվեց: Առաջին անգամ գրանցվեց խնայողության դրական ցուցանիշ: Ավելացել էր սպառումը, բայց տնտեսության աճի տեմպերն անհամեմատ ավելի բարձր էին: 1998-ին տնտեսության ընդհանուր սպառումը գերազանցում էր համախառն արտադրանքը մոտ 11 տոկոսով, բայց արդեն 2006-ին տնտեսության ներքին խնայողությունը կազմեց ՀՆԱ-ի 16 տոկոսը: Տնտեսության աճն ուղեկցվում էր նաև ներդրումային բարձր աճով:

Ֆրանսիացի տնտեսագետներ Ժակ Ռյուեֆը եւ Անդրե Պիետրը հետպատերազմյան տարիներին գտնվելով Գերմանիայում և տեսնելով տնտեսական հրաշքը գրել են. «Նախօրեին գերմանացիների դեմքին գրված էր անհուսություն, իսկ հաջորդ օրն ամբողջ ազգը հույսով նայում էր ապագային»: Սա բառացիորեն այն ժամանակվա Հայաստանի նկարագրությունն է։

«Հերիթեյջ ֆաունդեյշնի» 2008-ի գնահատումների համաձայն, Հայաստանի տնտեսության 70,3 տոկոսն ազատ էր, ինչը մեր երկիրը դարձրել էր ամենաազատ տնտեսությունն ունեցող 28-րդ երկիրն ամբողջ աշխարհում: Նմանատիպ գնահատական է տալիս նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը 2005 թվականին:

Տնտեսական քաղաքականությունը դրական էր ազդում հասարակության տարբեր շերտերի վրա: Այսպես, 2005-ին 1999-ի համեմատ աղքատությունը կրճատվեց մոտ երկու անգամ, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 4,5 անգամ: Տնտեսության աճը չէր կարող չհանգեցնել քայքայված ճանապարհները հիմնանորոգելուն եւ նոր ճանապարհներ կառուցելուն: «Լինսի» եւ «Հայաստան համահայկական» հիմնադրամների միջոցներով հսկայածավալ աշխատանքներ կատարվեց: Կամուրջներ, թունելներ, ճանապարհներ, որոնք հիմնովին փոխեցին պետության դեմքը, նպաստեցին զբոսաշրջության զարգացմանը:

Տնտեսության երկնիշ աճն առանց որակյալ ճանապարհների, կամուրջների եւ թունելների հնարավոր չէր լինի: Աննախադեպ ծավալի մշակութային օջախների հիմնանորոգումները Հայաստանի մշակութային կյանքը նոր որակի հասցրեց։ Ինչպես Գերմանիայում հետպատերազմական բարեփոխումների շնորհիվ, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության արդյունքում ձևավորվեց կայուն միջին խավ, որը զարգացող տնտեսության ամենավառ վկայություններից մեկն է:

«Մեզ ծավալուն աշխատանք էր սպասվում: Անհրաժեշտ էր ոչ միայն զարգացնել ու շարունակել բարեփոխումները, այլև իրականացնել խոշոր նախագծեր, որոնք կփոխեին Հայաստանի կերպարը»,- այս տողերի հեղինակը ՀՀ երկրորդ նախագահն է։ Հյուսիսային պողոտա, աղետի գոտում հսկայածավալ շինարարություն, նոր, միջազգային ամենաբարձր կարգի օդանավակայան, Ծաղկաձոր, Իրան-Հայաստան գազամուղ, Թումո և այլն։

Էրհարդի եւ Քոչարյանի քայլերում բազմաթիվ նմանություններ և ընդհանրություններ կան: Այսուհանդերձ, կա մի մեծ տարբերություն. Գերմանացիները շնորհակալ են Էրհարդին, գերմանացիները առիթը չեն կորցնում նրան փառաբանելու համար, իսկ Հայաստանում հսկայական ռեսուրսներ ծախսվեցի հանրությանը համոզելու համար, որ տնտեսական աճը աճ չէր կամ եթե աճ էր, ապա միայն էլիտաների համար, և որ Հյուսիսային պողոտան պետք չէր կառուցել, բայց հիմա ցանկացած օտարերկրյա բարձրաստիճան հյուրի անպայման տանում են հենց Հյուսիսային պողոտա ու Թումո։

Սա էլ մեր և գերմանացիների տարբերությունը, սա էլ այն հարցի պատասխանը, թե ինչու գերմանացիները պատերազմից հետո ոտքի կանգնեցին և կրկին դարձան ուժեղագույններից մեկն աշխարհում, իսկ մենք այսօր խարխափում ենք ինչ-որ անդունդում: Պետության հաջողությունները երբեք պատահական չեն լինում։ Դրանք ձևակերպված նպատակներ են, ռեֆորմների անհատական հեղինակներ, էֆեկտիվ թիմեր և ահռելի կամք՝ հաղթահարելու օբյեկտիվ դժվարությունները և առաջացող դիմադրությունները։

Հայաստանի տնտեսական հեռանկարը

Հետվիրուսային աշխարհի քաղաքական և տնտեսական մոդելի ամբողջական պատկերացում այս պահին չկա։ Ժամանակի ընթացքում վիրուսը կդադարի սպանել և մարդկությունը կգիտակցի, որ ապրում է այլ պայմաններում։ Սա և խոշոր փլուզումներ են և նոր հնարավորություններ։ Շատ պետություններ տապալվելու են, ուրիշները՝ շահեն։

Հարավային Կովկասում գտնվող Հայաստանի ստարտային պայմանները մեղմ ասած, լավը չեն. հսկայական գործազրկություն, արտաքին ահռելի պարտք, փլուզված ամբողջական ոլորտներ, ռեսուրսների բացակայություն։ Արդյո՞ք, սա դատավճիռ է։

Վստահաբար՝ ոչ, եթե ապահովվի կարևոր նախապայմանը. ով և ովքեր են լինելու իշխանության ղեկին այդ փուլում։ Այսօրվա որակով իշխանությունը տնտեսությունը տանելու է կոլապսի, որից հետո պետական և տարածքային կորուստներ մեկ քայլ է։

Կարելի է ենթադրել, որ հավաքական բանականությունը կհաղթի և ժողովրդի անվտանգության բնազդը կպարտադրի նոր իշխանություն և նոր մթնոլորտ երկրում։

Դերենիկ Թերզյան

«Հաջողության պատմություններ» նախագիծ