Երկրում ատելության մթնոլորտ է՝ չորս կողմից թքում են իրար վրա. Արամո
Օրենքն ընդունելուց առաջ որևէ հանրային քննարկում արվե՞ց, չափե՞լ են օրենքի սոցիալական հետևանքները, չի եղել հանրային քննարկում: Այս մասին «Անդրադարձ» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արամոն՝ անդրադառնալով գույքահարկի մասին օրենքին:
Նա նշել է՝ նորմալ է, որ գույքահարկը բարձրանում է, բայց պետք է հասկանալ՝ ինչ մոտեցմամբ է դա արվում, պետք է հաշվի առնել սոցիալական վիճակը, վճարունակությունը: «Ութ անգամ գույքահարկը բարձրացնում են, ինչ անեմ՝ մի ամիս հաց չուտե՞մ»,-նշել է նա:
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն հայտարարությանը, թե ովքեր չեն կարող գույքահարկը վճարել, կարող են բնակարանները վաճառել, այլ տեղում բնակարան ձեռք բերել, Արամոն ասել է. «Պատգամավո՞րը պետք է որոշի՝ ես ծախեմ, գնամ, ուր մնամ»:
Նա ընդգծել է, թե Կենտրոն վարչական շրջանում դեռ ԽՍՀՄ ժամանակներից բնակվել են նկարիչներ, երաժիշտներ, արվեստագետներ:
Անդրադառնալով Երևանի պատմամշակութային շենքերի նկատմամբ վերաբերմունքին և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ «Ֆիդուսի» տարածքին վերաբերող այն հայտարարությանը, թե հսկայական գումարներ են ներդրվել, կառուցապատողներն էլ արդեն վճարել են բնակիչներին, Արամոն ասել է.
«Քանդե՛ք, ինչ ասեմ: Մի օր էլ կասեն՝ Օպերայի և բալետի ազգային կադեմիական թատրոնի շենքն էլ քանդենք, ինչ կա, քանդենք, որովհետև սեփականատերերը առել են։ Երևանում այսօր 100 տարվա շենք1-2 հատ է մնացել, հետո ասում ենք՝ 2700 տարեկան Երևանը՝ մեր սիրելի մայրաքաղաքը: Թող քանդեն, տեսնեմ՝ ուր են հասնելու»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ տարբեր դաշտե են գոյացել. «Արդեն հոգնել եմ սև-սպիտակ, թաց-չոր, կանաչ, կարմիր, դեղին… Եթե ուզում ենք պետականություն, երկիր ստեղծել, պետք է գործով մեկս մյուսին հարգենք, կարողանանք ներողություն ասել, ամեն մեկս սխալական ենք մեր կյանքում։ Ատելության մթնոլորտ է՝ չորս կողմից թքում են իրար վրա, մեկը սրան է ասում, մյուսը՝ նրան»,-ասալ է նա, ապա հավելել, թե սոցցանցերում ևս մեկնաբանությունների տեսքով տարածվում է նշված բացասական մթնոլորտը:
Նա նշել է, թե փոփոխություններ է պետք կատարել հարկային դաշտում, հնարավորություններ տրամադրել գյուղացիներին:
Արամոն անդրադարձել է նաև կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ նշելով, թե համավաակի ընթացքում խնդիրներ են առաջացել արվեստագետների, մշակութային գործիչների համար, որոնք պետական համակարգում չեն աշխատում:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի