Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի (տեսանյութ)
Ըստ աստղագիտական հաշվարկների ՝ 2020 թվականի հուլիսի 5-ին տեղի կունենա հազվագյուտ և եզակի երկնային իրադարձություն, որը հայտնի է մոլորակների շքերթ անվանումով: Հուլիսի 5 - ին՝ առավոտյան ժամը 6 – ին մարդկությունն ականատես կլինի Տիեզերական Մեծ Շքահանդեսի բեմականացման, որտեղ որպես տիեզերական առաջատար ուժը հանդես կգա Օրիոն, Հայկ Աստեղատունը, որի «միջնորդությամբ» Մեծն՝ Զրո հաշվով կհավասարակշռվի տիեզերքի Ժամանակը։
Տիեզերական Մեծ Շքահանդեսի արդյունքում ամենայն ճշգրտությամբ կկարգավորվի աստղային երկինքը և կազդարարվի՝ Նոր Կենսագիտակցության - կենսատեղեկատվության մեկնարկը։ Աստղագիտական այս իրադարձությունը կայանում է այն ժամանակ, երբ արեգակնային համակարգի բոլոր ութը մոլորակները միաժամանակ դասավորվում են արևի հետ մեկ ուղիղ գծի վրա։ Տիեզերական այս իրադարձությունը տեղի է ունենում 170 տարին մեկ անգամ:
Թե ի՞նչ կարելի է ակնկալել հուլիս ամսվա աստղագիտական բացառիկ այս իրադարձությունից pastinfo-ն փորձել է պարզել անկախ հետազոտող, փորձագետ Վազգեն Գևորգյանի հետ զրույցում։ Հստակ է միայն` Հայաստանի համար աստղագիտական այս երևույթը բացառիկ ազդեցություն է ունենալու.
«Պետք է հատկանշել, որ այս իրադարձությունը ունիկալ և յուրահատուկ է։ Ինչպես միշտ՝ գլխավոր դերում Հայկ համաստեղությունն է լինելու։ Տեղի է ունենալու ժամային գոտու կարգավորում։ Տիեզերական բոլոր զրոներն իրար են հանդիպելու։ Հատկանշական է, որ Հայաստանում զրոյական կարգավորումների ճշգրիտ պատկեր է գրանցվում, այսինքն՝ ավելորդ աղբի զրոյացում է լինելու, գլոբալ փոփոխություներ են ստացվում։ Չկա որևէ երկրի մի ավանդապատում, որ այսօրվա մասին չխոսի՝ որպես մարդկությանը սպասվող մեծ փոփոխությունների դարաշրջան՝ կամ կործանում, կամ Ոսկեդար։ Ես կարծում եմ, որ Ոսկեդար է գալիս, եթե բառացիորեն երեկ ես դեռ մտածում էի այս հարցի շուրջ, այսօր արդեն վստահ եմ՝ մարդկությանը մեծ վերելք է սպասվում։ Սա Տիեզերքի կռիվն է, մենք անելու ոչինչ չունենք»,- Փաստինֆոյի հետ զրույցում հուլիսի 5-ին սպասվող հազվագյուտ և եզակի երկնային իրադարձության մասին պատմում է անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանը։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա