Պետության հակառակորդները շտապում են եւ անցել են հախուռն գրոհի
Օտարերկրյա այս ու այն կազմակերպություններից սնվողները, կառավարությունում եւ խորհրդարանում տեղ գտած որոշ ուժեր հախուռն եւ լայնածավալ գրոհի են անցել: Նրանք շտապում են, նրանք հասկացել են, որ պարտվում են եւ վերջին ուժերն են նետել գրոհի:
Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանում հակառուսական շարժում է սկսվել, բայց իրականում դա մեր, հենց մեր պետության դեմ ուղղված գործողություն է: Հայ-ռուսաստանյան հարաբերությունների վատթարացումն առաջին հերթին հարվածում է հենց Հայաստան պետությանը:
Արտակարգ դրության քողի տակ, օգտագործելով կորոնավիրուսային համավարակը կառավարող ուժը ոչ միայն հակասահմանադրական ճանապարհով սահմանադրությունում փոփոխություններ է անում, գրավելով Սահմանադրական դատարանը, այլ նաեւ այլ քայլեր իրականացնում:
Մասնավորապես, ամեն ինչ անում են Հայաստանում ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու համար, բացի այդ, դպրոցներում ռուսերենը պարտադիր կդառնա ոչ թե երկրորդ, այլ երրորդ դասարանից:
Միաժամանակ դրսի աղբյուրներից սնվողները կոչեր են անում Հայաստանից հանել ռուսաստանյան ռազմակայանը, վիրավորական արտահայտություններ են արվում ՌԴ նախագահի հասցեին:
Սրանք ոչ թե հակառուսաստանյան, այլ հակահայկական գործողություններ են: Հիմա արդեն հստակ ուրվագծվում է այն շրջանակը, որոնք լծվել են այս կեղտոտ գործին: Ավելին, անգամ հայտարարում են, թե Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերության կարիքը չունի:
Հարված հասցնել Հայաստանի պետական անվտանգությանը՝ վատթարացնելով Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Չինաստան, Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան փոխհարաբերություններին, թշնամանք սերմանել արցախցիների նկատմամբ: Սա գրոհի ուղղություններից մեկն է:
Հարված հասցնել Հայ Առաքելական Եկեղեցուն, անդադար վարկաբեկել հենց եկեղեցին եւ նրա սպասավորներին, ծաղրել հավատացյալներին, դպրոցից հանել Հայ եկեղեցու պատմություն առարկան: Սա գրոհի մյուս ուղղությունն է:
Հարվածել ավանդական արժեհամակարգին, քանդել կին-տղամարդ դարերից եկած հարաբերությունները, արժեզրկել հերոսներին, այդ թվում նրանց, ովքեր ներդրում են ունեցել Արցախի ազատագրման գործում: Ակտիվ քարոզել համասեռամոլությունը... Սա էլ գրոհի մյուս ուղղությունն է:
Ամեն ինչ պարզ է, մնում է հետեւություն անի մեր հանրությունը, մնում է չլռեն քաղաքական առողջ ուժերը, եկեղեցին:
Top-News.am


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել