ՀԲ-ն հրապարակեց 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն. ՀՀ-ն զիջում է և՛ Վրաստանին, և՛ Ադրբեջանին. Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դեկտեմբերին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ շնորհիվ 2019-ի բարձր տնտեսական աճի բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով 2019-ին անցել ենք Վրաստանից (վկայակոչում էր ԱՄՀ ինչ-որ հրապարակում) և 2020-ին էլ կանցնենք Ադբեջանից։ Սահակաշվիլին էլ, լինելով այսօրվա վրացական իշխանությունների ընդդիմախոսը, հայտարարեց. վույ մե քոռանամ այս ի՞նչ օրի է Վրաստանը։ Հայտարարեցի, որ ճտերն աշնանն են հաշվում. սպասեք տարին վերջանա, հետո կխոսենք։ Եվ ահա Համաշխարհային Բանկն այսօր պաշտոնապես հրապարակեց վերը նշված ցուցանիշի մեծությունը բոլոր երկրների համար։ Ըստ այդմ ՀՀ-ում այն հավասար է 4622.7, Վրաստանում՝ 4769.2 և Ադրբեջանում՝ 4793.6 (https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD?view=chart)։
Գալով այդ ցուցանիշի գնողունակության պարիտետով նշանակությանը, ապա այստեղ ևս ՀՀ-ն զիջում է և՜ Վրաստանին, և Ադրբեջանին։ Թվերը համապատասխանաբար այսպիսին են. Հայաստան՝ 14219.6, Վրաստան՝ 15636.6 և Ադբեջան՝ 15000.8 (https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.PP.CD?view=chart)։
Նշենք նաև, որ Հայաստանի համար անկախության 30 տարիների հաշվով սա վատագույն համեմատական մեծություններից է։ 1995-1999թթ Հայաստանը առաջ էր Ադրբեջանից, իսկ 2005-2009թթ.` Վրաստանից»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ