Տհասությո՞ւն, թե գիտակցված ինքնաոչնչացում
Բարդ աշխարհաքաղաքական վիճակում գտնվող երկրի՝ Հայաստանի գործող իշխանությունները որոշում են Հանրային հեռուստաալիքը տրամադրել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ոչ թե քաղաքական մրցակցին, հակառակորդին, այլ նրան, որի անունը նա անգամ չի տալիս:
Եւ Հանրայինի հյուրը կամ զրուցակիցը, մեղմ ասած, քննադատում է այն ամենը, ինչը այսօր կարեւորում է ՌԴ նախագահը: Հիմա սա տհասությո՞ւն է, թե գիտակցված ինքնաոչնչացում: Իրականում եւ տհասությունն է վտանգ մեր պետականությանը, թե գիտակցված ինքնաոչնչացման գնալը:
Ակնկալել, որ այս քայլից հետո հայ-ռուսաստանյան հարաբերությունները կսկսեն նորմալանալ, բնականաբար, միամտություն կլինի, բայց որ այդ հարաբերություններում, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի բնորոշմամբ, նոր խնդիրներ կառաջանան՝ դրանից բխող հետեւանքներով՝ պարզ է:
Հիմա շատերն իրենց զարմանքն են արտահայտումն, թե ինչու իշխանությունները գնացին այս քայլին, բայց անկեղծ ասած, զարմանալ պետք չէ: Հիշենք, որ ամիսներ առաջ Փաշինյանը Լոսում հանրահավաք հրավիրեց եւ հրավիրեց ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամթի ոխերիմ հակառակորդներից մեկին, քաղաքական թշնամուն՝ Ադամ Շիֆին:
Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը հաշիվ չի տալիս իր քայլերի հետեւանքներին, չի ընկալում, թե այս կամ այն որոշումից կամ քայլից հետո ինչ տեղի կունենա: Հակառակ դեպքում ոչ ռուսաստանցի սկանդալային գործչին եթեր կտրամադրեին, ոչ էլ Շիֆին հանրահավաքի կհրավիրեին:
Իհարկե, ոմանք կշտապեն ասել, թե Հայաստանն իր անկախությունն է ամրապնդում կամ ապացուցում է, որ իր արտաքին քաղաքականությունն է վարում, բայց ինքնիշխանությունն արկածախնդրության հետ մի շփոթեք:
Նավալնին չի թաքցնում, թե որքան է ատում Պուտինին, Շիֆը չի թաքցնում, որ երազում է Թրամփին բանտում տեսնել, իսկ Փաշինյանը ձեռք է մեկնում աշխարհի երկու հզոր պետությունների առաջնորդների ոխերիմ հակառակորդներին: Հիմա սա ի՞նչ է:
Մի՞թե Շիֆին հանրահավաքի հրավիրելուց հետո ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ջերմանալու էր, իհարկե՝ ոչ: Մի՞թե Հայաստանը շահելու է Նավալնիին եթեր տրամադրելուց հետո, իհարկե՝ ոչ: Մենք ոչ թե շահելու ենք, այլ կորցնելու ենք: Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար ջերմ հարաբերություններ է հաստատում ուղղակի կամ անուղղակի ձեւով աշխարհի գերհզոր պետությունների առաջնորդների հակառակորդների հետ:
Հիշենք նաեւ վերջերս հակաչինական ինչ-որ փաստաթղթի տակ Հայաստանի դրած ստորագրությունը: Հիշենք նաեւ Իրանի հետ կապված սկանդալը. անցած տարվա հոկտեմբերին Իրանի նախագահի Երեւան կատարելիք այցից ժամեր առաջ հայտարարում են, թե որոշել ենք Իսրայելում դեսպանություն բացել: Գոհ լինենք, որ գոնե չասացին, որ այն լինելու է Երուսաղեմում:
Լավ քաղաքական տհասությո՞ւնն ուր պետք է հասնի, որ վատթարացնես հարաբերությունները Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, քայլեր անես, որից ԱՄՆ նախագահը, մեղմ ասած, չի ոգեւորվելու, փչացնես հարաբերություններդ Իրանի հետ:
Այս ամենին ավելացնենք նաեւ Արսեն Թորոսյանի հայտարարությունները Վրաստանի առողջապահության նախարարության եւ կառավարության մասին եւ պատկերը կամբողջանա:
Ստացվում է, որ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարն ամբողջովին տապալած Հայաստանի գործող իշխանությունները կամ քաղաքականապես տհաս են կամ գիտակցված Հայաստանը տանում են ինքնաոչնչացման: Դե, եթե Զոհրաբ Մնացականյանը վերածվել է փողոցում դիմակ բաժանողի, ապա պատկերը հենց այսպիսին էլ պետք է լինի:
Հետեւություն պետք է անեն բոլորը, եւ որքան արագ, այնքան լավ: Հետո կարող է արդեն շատ ուշ լինել:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել