Լաս Վեգասում կբացվի մեծահասակների համար նախատեսված հանգստավայր-խաղատուն (լուսանկարներ)
Լաս Վեգասում կբացվի մեծահասակների համար նախատեսված առաջին հանգստավայր-խաղատունը, որը կունենա հսկա լողավազան, մեծ կինոթատրոն և 777 հյուրանոցային համար, գրում է Daily Mail-ը։
Հաստատությունը կբացվի Լաս Վեգասում՝ հոկտեմբերի 28-ին։ Համացանցում հայտնված լուսանկարները շքեղության սիրահարներին պատկերացում են տալիս համալիրի արտաքին և ներքին դիզայնի և առանձնահատկությունների մասին։
Հաղորդվում է, որ Circa Resort and Casino անվանումով հանգստավայր-խաղատուն կարող են այցելել միայն 21 տարին լրացած անձինք։ Խաղատունը կունենա աշխարհում ամենամեծ բուքմեյքերական գրասենյակը, հսկա լողավազանի առջև կլինի մեծ էկրան, որի միջոցով հանգստացողները կարող են հետևել սպորտային խաղերին, և կունենա 777 հյուրանոցային համար։
Այն տեղակայված կլինի Լաս Վեգասի կենտրոնական Ֆրեմոնտ սթրիթում և խոստանում է «հարգանքի տուրք մատուցել Լաս Վեգասի պատմությանը՝ այն զարդարելով ժամանակակից շքեղությամբ և առաջադեմ տեխնոլոգիաներով»։

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից