Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրո Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր Երևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստը Երուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում Մաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարան Բացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակը Տղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBC ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»

Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրոՏիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էրԵրևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստըԵրուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունումՄաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարանԲացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակըՀայտնի են Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերըՏղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան2025 թվականի Տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը հանձնվեց Սպերցյանին Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ինՀայտնի են «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխության հաղթողներըԿողոպուտ Իտալիայի թանգարաններից մեկից. գողացել են հայտնի նկարիչների գործերԱվստրալիայի Վիկտորիա նահանգում հանրային տրանսպորտն անվճար կլինիԹրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBCԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում«Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»Թեհրանը Վաշինգտոնից բանակցություններ վարելու առաջարկ է ստացելԱրարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկումՆոր դպրոց՝ նոր հնարավորություններով․ կառավարության ծրագրով նորոգվել է Սյունիքի Աճանան գյուղի դպրոցը«Ալիսան՝ ընդդեմ կախվածության»․ միջոցառում անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցերԻսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսըԲացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծըՌուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունըՀայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կանխվել է Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձըՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելԳողություններ մանկապարտեզներից և պարի ստուդիայիցՀայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համարԱԺ նախագահն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանինԲեռնատարը կողաշրջվել է Nissan-ի վրա, ապա բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի. կա զոհԴաղստանում ջրհեղեղներ են, մոտ 110000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալվածներինՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. ՓաշինյանԹրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստինՄոնղոլիան նոր վարչապետ կունենաԱվարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարըՋրանջատում Կենտրոն վարչական շրջանումԱնգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԱռցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԱռաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆՀորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ը
Աշխարհ

Թոքաբորբով հիվանդացած Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևի դուստրը հայտարարել է, որ իր հորը միտումնավոր են վարակել

Ղրղզստանի նախկին նախագահ, ներկայում դատապարտված Ալմազբեկ Աթամբաևի դուստրը` Ալիյա Շագիևան հայտարարել է, որ երկկողմանի թոքաբորբով հիվանդացած իր հորն Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում միտումնավոր են վարակել: Շագիևան չի հավատում երկրի իշխանությունների հնչեցրած այն կարծիքին, թե Աթամբաևը կարող էր կորոնավիրուսով վարակվել հարազատների և փաստաբանների հետ հանդիպումների ժամանակ:

«Մենք` Ալմազբեկ Աթամբաևի ընտանիքի անդամներս, համոզված ենք, որ նախկին նախագահին միտումնավոր վարակել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում, որն արդեն վերածվել է վարակի բուծման վայրի: Կալանավորվածներից առնվազն 10-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Կալանավորներն իրենց հարազատների միջոցով մեզ տեղեկացրել են քննչական մեկուսարանի բոլոր աշխատակիցների` ներառյալ ղեկավարության մոտ կորոնավիրուսի կասկածի մասին»,-գրել է Շագիևան իր ինսթագրամյան էջում:

Աղջիկն անհանգստացած է այն առնչությամբ, որ իր հորը բուժում են կասկածելի դեղամիջոցով:

«Մենք իմացել ենք, որ հինգշաբթի օրվանից քննչական մեկուսարանի աշխատակիցները Ալմազբեկ Աթամբաևին կեղծ գիտական հոմեոպաթիկ դեղամիջոցներ արտադրող «Մատերիա Մեդիկա Հոլդինգ» ընկերության արտադրած «Էրգոֆերոն» դեղամիջոցն են տվել: 2018 թվականին Կրթության և գիտության նախարարությունը «Մատերիա Մեդիկա Հոլդինգ»-ին հակամրցանակ էր շնորհել որպես ամենավնասակար կեղծ գիտական ծրագիր: Կարծում ենք, որ 2019 թվականի օգոստոսի 7-8-ին Ալմազբեկ Աթամբաևի դեմ չկայացած մահափորձը շարունակություն է ստացել նման ստոր ձևով»,-նշել է Շագիևան:

Նրա խոսքով՝ Ղրղզստանի ժողովուրդը մոտ է նոր հեղաշրջում անելուն:

«Հայրիկը հատուկ պոլիկլինիկայում է գտնվում, նրա վիճակի և բուժման մասին մենք ոչինչ չգիտենք, բայց մի բան կարող եմ հստակ ասել. եթե իշխանության ներկայացուցիչներն անփութություն դրսևորեն կամ ինչ-որ վնաս հասցնեն, առաջին հերթին կվնասեն հենց իրենց: Որովհետև մարդիկ արդեն հարմար պահի են սպասում հեղաշրջման համար: Իշխանությունները զզվեցրել են բոլոր ադեկվատ մարդկանց: Պարզ է նաև, որ իշխանությունների վրա չեն ազդում ոչ խաղաղ քայլերթերը, ոչ դատերը, ոչ սոցիալական ցանցերում բողոքները, ոչ էլ այլ քննադատություններ: Նրանք աթոռներին նստեցնում են իրենց պես մարդկանց, իսկ ազնիվ և իրենց անհարմար մարդկանց ուղարկում են բանտեր: Ամեն օր ես նամակներ եմ ստանում մարդկանցից, որոնք պատրաստ են դուրս գալ և ավելի կոշտ պայքարել: «Ե՞րբ է հեղափոխությունը»: Ահա այսպիսի տրամադրություն է ստեղծում հասարակության մեջ իշխանությունների պահվածքը»,-գրել է նախկին նախագահի դուստրը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին երկկողմանի թոքաբորբով Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանից տեղափոխել են հիվանդանոց:

Բիշքեկի Մայիսմեկյան շրջանային դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին դատապարտել է 11 տարի 2 ամիս ազատազրկման: Պետության նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի համար՝ քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով:

Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին: