Ոչ թե առողջապահական, այլ ազգային անվտանգության խնդիր
Հունիսի 22-ին, երբ Ազգային ժողովը, իսկ ավելի ճիշտ կառավարող ուժը ներկայացնող խմբակցությունը միաձայն քվեարկում էր հակասահմանադրական ճանապարհով սահմանադրական փոփոխություններ իրականացնելու օգտին, ըստ մամուլի հրապարակումների, պատգամավորներից առնվազն երկուսն արդեն եղել են կորոնավիրուսով հիվանդ:
Նույն աղբյուրի համաձայն, այդ պատգամավորներն են Վիկտոր Ենգիբարյանը, որի մոտ ախտորոշվել է վարակը հունիսի 18-ին Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում եւ Հայկ Գեւորգյանը, որի մոտ վարակն ախտորոշվել է հունիսի 19-ին:
Անշուշտ, պատգամավորներին մաղթում ենք առողջություն, շուտափույթ ապաքինում, բայց մյուս կողմից չենք կարող չարձանագրել, որ նրանք արել են նույնը, ինչ աբովյանցի այն հայտնի տաքսիստը, որն իմանալով, որ հիվանդ է, շարունակել է աշխատել:
Այս նիստից հետո, այս չարաբաստիկ նիստից հետո այլ պատգամավորներ եւս, ընդ որում այլ խմբակցություններից, եւս վարակվել են կորոնավիրուսով:
Սա արդեն ոչ թե առողջապահական, այլ ազգային անվտանգության խնդիր է: Իհարկե, պատգամավորները հակաօրինական արարք են թույլ տվել, բայց առավել կարեւոր է պարզել, գտնել, թե ով է եղել այն մարդը, այն ուժը, որը կորոնավիրուսով հիվանդ պատգամավորներին պարտադրել է մասնակցել նիստին եւ քվեարկել:
Անչափ կարեւոր է գտնել այդ մարդուն կամ այդ ուժին: Սա ազգային անվտանգության խնդիր է: Հիմա կամ պատգամավորները փաստարկված պետք հրապարակեն մամուլի հրապարակումը, որ իրենք հիվանդ մասնակցել են նիստին, կամ պետք է գործընթաց սկսվի մեղավորներին պատժելու համար:
Եւ որ ոչ պակաս կարեւոր է տեղի ունեցած քվեարկությունը պետք է համարել առ ոչինչ, քանի որ պատգամավորներից առնվազն երկուսի քվեարկության անգամ մասնակցության վրա եղել է պարտադրանքի դրսեւորում:
Ի դեպ, հերքումը պետք է լինի ոչ թե ֆեյսբուքյան գրառմամբ կամ մամուլի խոսնակների միջոցով, ինչպես վարվեց Ռուստամ Բադասյանը, այլ փաստարկված եւ տեղեկանքներով:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել