Լավրովը հայտնել է, որ COVID-19-ով չի հիվանդացել
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ կորոնավիրուսով չի հիվանդացել:
«Առայժմ Աստված բարեգութ է եղել»,- ասել է Լավրովը՝ RT-ում «Համաճարակ» նախագծի համար Անտոն Կրասովսկու հետ հարցազրույցում համապատասխան հարցին պատասխանելիս:
Նա ընդգծել է, որ ԱԳՆ-ում հետեւում են «Ռոպոտրեբնադզորի» եւ Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի բոլոր հանձնարարականներին, այդ թվում՝ հեռավար աշխատանքի վերաբերյալ, բայց անձամբ ինքը «հեռավար» չի աշխատում
«Ես պետք է գամ, նայեմ…Ըստ էության, ինչպես բոլորը, աշխատում եմ իմ աշխատասենյակում»,- նշել է Լավրովը:
«Ինձ նույնպես «հետեւում» են: Ես չեմ շփվում մեծ թվով մարդկանց հետ: Մեզ պարբերաբար ստուգում են՝ շաբաթը մի քանի անգամ: Մեզ մոտ կան այցելուների համար անհատական պաշտպանության բոլոր միջոցները: Բայց նրանց թիվը պակասել է, աշխատում ենք հարցերը հիմնականում հեռախոսով լուծել»,- պարզաբանել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից