«Պուտինին ի սրտե մահ եմ ցանկանում, որպեսզի ամբողջ աշխարհը գոնե մի փոքր շունչ քաշի». վրացի լրագրողը կրկին վիրավորական արտահայտություններ է արել Պուտինի հասցեին
Վրացական «Մթավարի արխի» (Գլխավոր ալիք) հեռուստաընկերության լրագրող Գիորգի Գաբունիան կրկին ռուսերենով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` օգտագործելով անպարկեշտ բառապաշար: Այս մասին տեղեկացնում է «Грузия онлайн» պորտալը:
Իր Post Factum հաղորդման եթերում հաղորդավարը հայտարարել է, որ ինքը «խոսքի մարտիկ է» և, գտնվելով մարտի դաշտում, օգտագործում է իր զենքը` խոսքը:
Գաբունիան հետաքրքրվում է` արդյո՞ք իր զենքը չափազանց ծանր և կոպիտ էր, երբ 2019 թվականի հուլիսի 7-ին նա Պուտինի հասցեին անպարկեշտ բառապաշարով արտահայտվեց, և հարցնում է. «Իսկ ինքը՝ Պուտինը, զենք ափսոսա՞ց Վրաստանի համար: Միայն ատոմային ռումբ չնետեց մեր հողի վրա»:
Իր ելույթում լրագրողը մի քանի անգամ նշել է, որ չի վախենում մահից: Գաբունիան չի կասկածում իր դեմ մահափորձի պատրաստման վարկածի ճշմարտացիության հարցում, որի ետևում իբր կանգնած է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: Նա նաև ասել է, որ «Պուտինին սրտանց մահ է ցանկանում, որպեսզի ամբողջ աշխարհը գոնե մի փոքր շունչ քաշի»:
«Իմ խոսքերն ուղղված են անձամբ Պուտինին և նրա ստրուկներին, այլ ոչ թե ամբողջ ռուս ժողովրդին: Ես Վլադիմիր Պուտինի և ռուս ազգի միջև հավասարության նշան չեմ դնում: Ես հարգում եմ ռուս ժողովրդին և սիրում եմ նրանց մշակույթը: Ռուսաստանի նախագահի հավատարիմ շունիկ Ռամզան Կադիրովը նույնպես չի խորհրդանշում Չեչնիան: Ինձ համար իսկական անկախ, տղամարդկային ու խիզախ չեչենների խորհրդանիշ հանդիսանում է Ջոխար Դուդաևը: Ես հարգում ու սիրում եմ իսկական, արժանի չեչեններին, ոչ թե Կադիրովին իր պոչով, որն առանց իր տեր Պուտինի սովորական փողոցային շան գին էլ չունի»:
Գաբունիայի խոսքով` նույն կերպ Վրաստանը չի կարող ներկայացնել իր «Վրացական երազանքի» հետ ծնկի եկած Բիձինա Իվանիշվիլին: Լրագրողը խոստացել է, որ քանի դեռ ինքը ողջ է, երբեք ծնկի չի գա:
Իր մենախոսության վերջում Գաբունիան վստահություն է հայտնել, որ Վրաստանի մեծ մասը Պուտինի մասին մտածում է այնպես, ինչպես ինքը: Գաբունիան նշել է, որ այնուամենայնիվ ինչ-որ բան պետք է ավելացնի ու անցել է ռուսերենի. «Վոլոդյա, իմ թանկագին, Վովոչկա, ես այստեղ մտածում եմ... ես մտածում եմ, գիտես, ես չեմ պղծի քո գերեզմանը: Ես, իրոք, խոստացել եմ, բայց նման բան չեմ անի: Դու արժանի չես անգամ վրացական *****-ին»,-ասել է Գաբունիան:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 7-ին հեռուստահաղորդավար Գիորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել էր ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել էին Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ