Վրացի «օրենքով գող» Մինդիա Գորաձեն ազատվել է թուրքական բանտից և տարհանվել է Բելառուս
Վրացի «օրենքով գող» Մինդիա Գորաձեն, որը ազատազրկված էր թուրքական բանտում, տարհանվել է Բելառուս: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով վրացական «Մեր իրավունքների համար» կազմակերպության ղեկավար Թամազ Բակուրիձեին:
«Նպատակին դեռևս կիսով չափ ենք հասել: Մինդիա Գորաձեն տարհանվել է: Ուշ երեկոյան նրան տեղափոխել են ներգաղթյալների հարցերով զբաղվող ծառայություն, ինչից հետո նա լքել է Թուրքիայի տարածքը: Մնացածի մասին պարզ կլինի երկուշաբթի»,-ասել է Բակուրիձեն:
Գորաձեի փաստաբանը չի մեկնաբանել նրա արտահանձնումը:
«Ես վստահում եմ Թամազ Բակուրիձեին, ուրիշ ոչ մի մեկնաբանություն տալ չեմ կարող»,-ասել է Գորաձեի փաստաբան Լեքսո Կոբաիձեն:
Գորափեի թուրք փաստաբանը ընտանիքին տեղեկացրել է նրա տարհանման մասին:
«Մինդիան կարճ ժամանակում երրորդ երկիր պետք է ընտրեր տարհանման համար, մոտակա չվերթը դեպի Բելառուս էր և նա ընտրեց այդ երկիրը: Նա Բելառուս է եկել այս առավոտ: Դեռևս պարզ չէ, Բաթումիում կշարունակվեն բողոքի ակցիաները նրան Վրաստան տեղափոխելու համար թե ոչ»,-ասել է Բակուրիձեն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert. am-ը, Բաթումում Թուրքիայի հյուպատոսության մոտ բողոքի ակցիաներ են անցկացվում, ցուցարարները Թուրքիայից պահանջում են Վրաստան արտահանձնել Թուրքիայում դատապարտված «օրենքով գող» Մինդիա Գորաձեին, որն առավել հայտնի է Լավասօղլի Բաթումցի կեղծանունով: Մինդիա Գորաձեն դատապարտվել է հանցավոր աշխարհին անդամակցելու համար և այժմ կալանքի տակ է պահվում Թուրքիայում:
Մինդիա Գորաձեն Վրաստանում 2018 թվականին դատապարտվել էր կողոպուտի համար, սակայն այդ ժամանակ նա արդեն երկրում չէր: Նրան ձերբակալել են Թուրքիայում, 2019 թվականին: Նրա բանտարկության ժամկետն ավարտվել է այս տարվա փետրվարի 28-ին, իսկ փետրվարի 29-ին որոշում է կայացվել նրան արտահանձնել, որն այդպես էլ ի կատար չի ածվել: Փաստաբան Գելա Նիկոլաիշվիլին հայտարարել է, որ Լավասօղլիին կալանքի տակ պահելու իրավական հիմքերը պարզ չեն:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ