Պուտինը պատմել է՝ ինչով է սիրում զբաղվել ազատ ժամանակ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր աշխատանքային տարիների ընթացքում սովորել է ազատ ժամանակ անել այն, ինչ իրեն դուր է գալիս, օրինակ, զբաղվել սպորտով կամ լսել երաժշտություն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իմ աշխատանքային տարիների ընթացքում ես սովորել եմ այնպես վարվել, որ երբ ազատ մի քանի ժամ է լինում, ես կարող եմ անել այն, ինչ ինձ դուր է գալիս: Օրինակ՝ զբաղվել սպորտով կամ ընթերցել, կամ երաժշտություն լսել»,-ասել է նա կիրակի «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Ռոսսիա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում:
Տեսանյութում երեւում է, որ լրագրող Պավել Զարուբինի հետ նախագահի զրույցն ընթացել է Կրեմլում՝ երկրի ղեկավարի աշխատասենյակում: Զարուբինը հետաքրքրվել է՝ կարո՞ղ է արդյոք նախագահը թույլ տալ ինքն իրեն շեղվել աշխատանքից եւ հանգստանալ: Վլադիմիր Պուտինը նշել է, որ Գլխավոր շտաբի օպերատորները մշտապես իր կողքին են եւ պետք է միշտ լինեն «մի քանի վայրկյան» հեռավորության վրա:

















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից