Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրո Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր Երևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստը Երուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում Մաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարան Բացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակը Տղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBC ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»

Որպես փոխհատուցում. ՖԻՖԱ-ն «Բարսելոնային» կվճարի 144 հազար եվրոՏիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էրԵրևանում Թիկնիզյանի խաղին հետևել է Սպարտակի ներկայացուցիչը Տոտենհեմի ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստըԵրուսաղեմում Սուրբ լույսի սպասման արարողությունը տեղի կունենա առանց ուխտավորների1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունումՄաչանենց տանը բացվել է թատրոն-թանգարանԲացվել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի անվանատախտակըՀայտնի են Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերըՏղաների աչքերում կրակ եմ տեսնում. Եղիշե Մելիքյան2025 թվականի Տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը հանձնվեց Սպերցյանին Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ինՀայտնի են «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխության հաղթողներըԿողոպուտ Իտալիայի թանգարաններից մեկից. գողացել են հայտնի նկարիչների գործերԱվստրալիայի Վիկտորիա նահանգում հանրային տրանսպորտն անվճար կլինիԹրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBCԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում«Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից»Թեհրանը Վաշինգտոնից բանակցություններ վարելու առաջարկ է ստացելԱրարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկումՆոր դպրոց՝ նոր հնարավորություններով․ կառավարության ծրագրով նորոգվել է Սյունիքի Աճանան գյուղի դպրոցը«Ալիսան՝ ընդդեմ կախվածության»․ միջոցառում անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակումՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցերԻսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսըԲացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքերԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծըՌուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունըՀայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կանխվել է Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձըՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրելԳողություններ մանկապարտեզներից և պարի ստուդիայիցՀայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համարԱԺ նախագահն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանինԲեռնատարը կողաշրջվել է Nissan-ի վրա, ապա բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի. կա զոհԴաղստանում ջրհեղեղներ են, մոտ 110000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալվածներինՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը դե յուրե ամրագրում ունի. ՓաշինյանԹրամփը Լուկաշենկոյին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստինՄոնղոլիան նոր վարչապետ կունենաԱվարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարըՋրանջատում Կենտրոն վարչական շրջանումԱնգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԱռցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԱռաջիկա օրերին Իսլամաբադում տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիաստանի ԱԳՆՀորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից 30-ը
Աշխարհ

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի հոբելյանական 75-րդ նստաշրջանի նախագահն է դարձել Թուրքիայի ներկայացուցիչը

Հունիսի 17-ին Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքըրն ընտրվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի հոբելյանական 75-րդ նստաշրջանի նախագահ, որը սկսվելու է սեպտեմբերի 16-ին, փոխանցում է RG-ն:

Նախագահի ընտրության քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 17-ին: Բոզքըրի թկնածությանն աջակցել են ՄԱԿ անդամ 178 երկրներ, 11-ը ձեռնպահ են մնացել, եւս երեք քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Մինչեւ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնելը Վոլքան Բոզքըրը ղեկավարել էր Թուրքիայի խորհրդարանի միջազգային գործերով հանձնաժողովը, ինչպես նաեւ 2015-16 թվականներին եղել է Թուրքիայի Եվրամիության գործերով նախարարը եւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցերով գլխավոր բանակցողը:

Զարմանալի ոչ մի բան չկա, որ այս տարի առաջադրվել է մեկ թեկնածու, հետաքրքիրն այն է, որ Թուրքիայի եւ Եվրոպայի հարաբերությունների լարվածության շրջանում հենց Թուրքիայի թեկնածուն է կոնսենսուսային աջակցություն ստացել Արեւմտյան Եվրոպայի խմբի եւ մյուսների շրջանակում:

Պատմականորեն ՄԱԿ-ում իշխանությունը կենտրոնացած է գլխավոր քարտուղարի եւ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների մոտ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա: Սակայն վերջին տարիներին ՄԱԿ անդամ պետությունները գլոբալ խնդիրների լուծման համար ավելի հաճախ են դիմում Գլխավոր վեհաժողովին:

Գլխավոր քարտուղարն այլեւս չի կարող վստահ լինել, որ իր առաջարկները աջակցություն կստանան, իսկ ԳՎ-ն երբեմն կարող է այնպիսի բանաձեւեր ընդունել, որոնք հակասում են ԱԽ շահերին: Ուժերի հավասարակշռության փոփոխությունը զգալիորեն բարդացնում է ՄԱԿ-ում որոշումների ընդունման գործընթացը, քանի որ ԳՎ-ում գործողությունները պահանջում են ՄԱԿ 193 անդամ պետությունների շրջանում կոնսենսուսի հասնել:

ՄԱԿ ԳՎ նախագահը պաշտոնապես ավելի բարձր է գնահատվում, քան գլխավոր քարտուղարը, նրան պատիվ է տրվում պետության ղեկավարի մակարդակում, եթե աշխարհում դիվանագիտական այցեր է կատարում: Գործնականում նախագահը հիմնականում արարողակարգային դիրք է գրավում:

Չնայած անդամ պետություններն իրենց խնդիրների լուծման համար դեռեւս կարող են դիմել Գլխավոր վեհաժողովին, այն լիազորություններ չունի ԱԽ-ի նման, որի բանաձեւերը պարտադիր են բոլոր անդամ պետությունների համար: Գլխավոր վեհաժողովը, սակայն, ՄԱԿ հիմնական նորմատիվային մարմինն է, այն հաստատում է ՄԱԿ բյուջեն, նշանակում ավագ պաշտոնատար անձանց եւ ընդունում նոր անդամ պետությունների:

Հաշվի առնելով գլոբալ որոշումների ընդունման դժվարությունը ինչպես ներսում, այնպես էլ ՄԱԿ-ից դուրս, ողջամիտ փաստարկներ կան այն մասին, որ ԳՎ նախագահի պաշտոնը դառնա ավելի ակտիվ՝ ունակ լուծելու ՄԱԿ անդամ պետությունների առջեւ ծառացած որոշ միջազգային խնդիրներ: Սակայն ապագայում ցանկացած փոփոխություն՝ ուղղված նախագահի դերի ընդլայնմանը, հազիվ թե տեղի ունենա մինչեւ Բոզքըրի լիազորությունների ժամկետի ավարտը:

Բոզքըրը կարող է այս դիրքն օգտագործել ղեկավարելու համար այնպիսի կարեւոր միջազգային հիմնահարցեր, ինչպես՝ մարդու իրավունքները եւ միգրացիան, որոնց ուղղությամբ Թուրքիան իրեն վատ է երաշխավորել, բայց նա սահմանափակված կլինի ՄԱԿ տարբեր անդամների շրջանում կոնսենսուսի հասնելու անհրաժեշտությամբ: