Լավրովի ստամբուլյան այցի չեղարկման պատճառը Լիբիայում Թուրքիայի ու Ռուսաստանի հակասություններն են․ Reuters
Ըստ բրիտանական «Reuters» լրատվական գործակալության՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հունիսի 14-ին Ստամբուլ նախատեսված այցը վերջին պահին չեղարկելու որոշումը պայմանավորված է Լիբիայում տեղի ունեցող զարգացումներով։
Երկիշխանություն ունեցող Լիբիայում Անկարան ու Մոսկվան աջակցում են իշխանության համար միմյանց դեմ զինված պայքար մղող հակառակ բևեռների։ Վերջին օրերին էլ Լիբիայի Ֆայես ալ-Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարությունը», որին բացահայտ աջակցում է Թուրքիան, զգալի հաջողություններ է գրանցել գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակի» դեմ պայքարում․ վերջինիս, ըստ թուրքական կողմի պնդումների, աջակցում է Ռուսաստանը։
Սարաջի հաջողությունները մարտադաշտում հնարավոր են դարձել գլխավորապես Թուրքիայի մատակարարած զինտեխնիկայի ու հատկապես թուրքական հարվածային ԱԹՍ-ների շնորհիվ։ Այս օրերին էլ Սարաջի զինված ուժերը թուրքական կողմի աջակցությամբ արդեն 1 շաբաթ է՝ նախապատրաստություններ են սկսել ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող Սիրթ շրջանը գրավելու համար։
Ըստ անանուն թուրք պաշտոնյայի՝ գործակալությանը տված մեկնաբանության՝ Լավրովի այցի ժամանակ արդեն 2 երկրների տեխնիկական պատվիրակությունները պետք է բանակցությունների արդյունքում վերջնական համաձայնության եկած լինեին։ Սակայն այդ համաձայնությունը դեռև ձեռք չի բերվել, այդ պատճառով էլ չի կայացել ՌԴ ԱԳ նախարարի այցը։
«Այս պահին բանակցությունները շարունակվում են։ Պատվիրակությունները աշխատում են տեխնիկական հարցերի շուրջ համաձայնության գալ, որպեսզի հնարավոր լինի 2 նախարարների հանդիպումն ու համաձայնության մասին հայտարարությունը։ Սակայն այդ մակարդակի դեռ չեն հասել։ Հանդիպման հետաձգման գլխավոր պատճառներից մեկը Սիրթը գրավելու նախապատրաստություններն են»,- ասել է թուրք պաշտոնյան։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ